«Աստվածամոր բազիլիկ (Լուհան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 47.
}}
[[Պատկեր:Luján - Basílica de Nuestra Señora de Luján - 200807e.jpg|200px|left]]
'''Աստվածամոր բազիլիկ (Լուհան)''', կաթոլիկ տաճար, գտնվում է [[Լուհան]] քաղաքում, [[Բուենոս Այրես|Բուենոս Այրես]], [[Արգենտինա]]: Նվիրված է Լուհանի Աստվածամորը` Արգենտինայի սուրբ հովանավորին: Բազիլիկը նեոգոթիկայի ոճով է, գտնվում է Բուենոս Այրեսից 70 կմ դեպի արևմուտք, [[Լա Պլատա (Արգենտինա)|Լա Պլատայի]] և [[Սան Իսիդրո|Սան Իսիդրոյի]]յի տաճարների հետ մեկտեղ համարվում է Արգենտինայի ամենապաշտելի կաթոլիկ սրբություններից:
 
Լուհան գետի մոտ տաճարի կառուցումը կապված է հրաշալի իրադարձությունների հետ: [[1630]] թվականին պորտուգալացի Անտոնիո Ֆարիա դե Սան` սեփականատեր Սանտյագո դել Էստերոյից, նավաստի Հուան Անդրեային պատվիրում է [[Բրազիլիա|Բրազիլիայից]]յից բերել [[Աստվածամայր|Աստվածամոր]] արձանը, որը նա ուզում էր տեղադրել կառուցվող ժամատանը: Հուան Անդրեան ձեռք էր բերել Աստվածամոր միանգամից երկու արձան, որը նա ծովով բերեց Բուենոս Այրես, այնուհետև տեղափոխեց [[Սանտյագո դել Էստերո]]: Ուղևորության երկրորդ օրը այնտեղ, որտեղ ճանապարհը հատվում է Լուհան գետի հետ, ձիերը կանգնեցին և չկարողացան առաջ գնալ: Փորձեցին բեռնաթափել, բայց չստացվեց: Միայն այն ժամանակ կարողացան շարունակել ճանապարհը, երբ գետնին իջեցրին մի փոքրիկ արկղ, որի մեջ դրված էր Աստվածամոր արձաններից մեկը: Դա համարվեց հրաշք և վերևից նախանշան այն բանի, որ ապագայում Լուհանի Աստվածամայրը ուզում է մնալ հենց այդ վայրում: Արձանը բերեցին դոն Ռոսենդո դե Օրամասի տուն, որտեղ դրեցին պատվավոր տեղում: Մարդիկ, լսելով հրաշքի մասին, գալիս էին խոնարհվելու սուրբ կերպարին:
 
Լուհան գետի ափին առաջին ժամատունը հայտնվել է [[1685]] թվականին: Ուխտագնացներց ավելի ու ավելի էին շատանում, աստիճանաբար ժամատան շուրջը բնակատեղի դարձավ, այն անվանեցին Լուհան: [[1730]] թվականին բնակավայրը քաղաքի կարգավիճակ ստացավ, իսկ Լուհանի Աստվածամոր ժամատունը դարձավ գործող եկեղեցի: [[1763]] թվականին այդ նույն վայրում կառուցվել է ավելի մեծ եկեղեցի: Այն տաճարը, որ տեսնում ենք մենք այսօր, սկսել է կառուցվել [[1890]] թվականի մայիսի 6-ին ֆրանսիացի ճարտարապետ [[Ուլրիխ Կուրտուա|Ուլրիխ Կուրտուայի]]յի ղեկավարությամբ: Եկեղեցին օծվել է [[1910]] թվականի դեկտեմբերին, չնայած նրան, որ աշտարակները դեռևս չէին կառուցվել: [[1930]] թվականի նոյեմբերի 15-ին [[Պիոս XI]] պապը Աստվածամոր եկեղեցուն տվեց [[Բազիլիկ|բազիլիկիբազիլիկ]]ի կարգավիճակ: Տաճարի լիակատար կառուցումը ավարտվել է [[1935]] թվականին:
 
[[Պատկեր:Lateral oeste y parte posterior de la Basílica de Luján.jpg|300px|left]]
[[1975]] թվականի հոկտեմբերին երիտասարդ կաթոլիկների մի խումբ ոտքով ուխտագնացություն կատարեց [[Բուենոս Այրես|Բուենոս Այրեսից]]ից դեպի Լուհանի Աստվածամայր (ճանապարհը մոտ 70 կմ էր): Այդ օրվանից այս ավանդույթը ամենամյա դարձավ: [[1982]] թվականի հունիսի 11-ին բազիլիկ է այցելում [[Հռոմի պապ Հովհաննես Պողոս II]]-ը և ծառայություն է մատուցում 700 հազար հավատացյալների առջև: [[1998]] թվականին Լուհանում Աստվածամոր բազիլկիը հայտարարվում է որպես [[Արգենտինա|Արգենտինայի]]յի պատմական հուշարձան: [[2010]] թվականի մայիսի 25-ին Արգենտինայի նախագահ [[Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներ|Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչների]]ի ներկայությամբ Լուհանի Աստվածամոր բազիլիկում մատուցվեց ծառայություն` ''[[Te Deum]]'', որը նվիրված էր Արգենտինայի 200-ամյակին: Այժմ Արգենտինայի սուրբ հովանավորին են այցելում տարեկան ավելի քան 4 միլիոն ուխտագնացներ: 2011 թվականի հոկտեմբերի 2-ին Աստվածամոր տաճար ուխտագնացություն կատարեցին միլիոնավոր հավատացյալներ` «Սուրբ Աստվածամայր, օգնիր մեզ հոգալ կյանքի մասին» կարգախոսով<ref>{{cite web
| url = http://www.sedmitza.ru/news/2500785.html
| title = В Аргентине более миллиона верующих совершили паломничество в религиозную столицу, чтобы поклониться Деве Марии
Տող 62.
}}</ref>:
 
Բազիլիկը կառուցված է [[Նեոգոթիկա (ճարտարապետություն)|նեոգոթիակայի]] ճարտարապետական ոճով, որը [[19-րդ դար|19-րդ դարի]]ի կաթոլիկ ճարտարապետության համար ավանդական էր: [[Նավ (ճարտարապետություն)|ՆավՆավի]]ի երկարությունը 104 մետր է, լայնությունը` 42 մետր, [[Տրանսեպտ|տրանսեպտիտրանսեպտ]]ի երկարությունը 68,5 մետր է: Երկու աշտարակներից յուրաքանչյուրն ունի 106 մետր բարձրություն և օծված է 1,1 մետր բարձրություն ունեցող [[Խաչ|խաչովխաչ]]ով: Բազիլիկի ճակատային մասում տեղադրված են [[Առաքյալներ|առաքյալներիառաքյալներ]]ի և [[Ավետարանիչներ|ավետարանիչներիավետարանիչներ]] ի 16 քանդակ: Աշտարակներում կան 15 զանգեր, որոնց զանգվածը 55-3400 կգ է և էլեկտրոնային ժամացույցներով կարիլիոն:
 
== Արտաքին հղումներ ==