«Գևորգ Ե Սուրենյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: թ-ին → թվականին (4) using AWB
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Gevorg V.jpg|thumb]]
'''Գևորգ Ե Սուրենյանց''' (Տփղիսեցի), (28 օգոստոսի 1847, [[Թիֆլիս]] – 8 մայիսի 1930, [[Էջմիածին]], ամփոփվել է Մայր տաճարի բակում), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] 1911-ից առ 1930 թվականը: Հաջորդել է [[Մատթևոս Բ Կոնստանդնուպոլսեցի (Իզմիրլյան)|Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցուն]]: Սովորել է Թիֆլիսի դասական գիմնազիայում (1865–68): Ձեռնադրվել է վարդապետ՝ 1872 թվականին, եպիսկոպոս՝ 1882 թվականին: 1874-ին նշանակվել է [[Էջմիածնի Գևորգյան ճեմարան]]ի ուսուցիչ, 1875 թվականին՝ [[Արցախ]]ի թեմի առաջնորդ և դպրոցների տեսուչ: 1877 թվականին ստանձնել է Ագուլիսի Ս. Թովմա առաքյալ վանքի վանահայրությունը, 1878-ից՝ առաջնորդական փոխանորդ [[Ալեքսանդրապոլ]]ում, 1881-ին նշանակվել է [[Երևան]]ի փոխթեմակալ: 1886-ից՝ [[Աստրախան]]ի թեմի առաջնորդ: 1894-ին նշանակվել է [[Վրաստան]]ի թեմի առաջնորդ: Նրա ջանքերով թեմում նորոգվել են եկեղեցիներ, կառուցվել նորերը, բացվել են նոր դպրոցներ, ուս.ուսումնական հաստատություններ, ստեղծվել է «Թիֆլիսի հայ քահանաների միաբանությունը»: Հովանավորել է [[Մակար Եկմալյան]]ին և նրա մշակած քառաձայն պատարագը մտցրել եկեղեցի: 1907 թ. նշանակվել է կաթողիկոսական տեղապահ, 1911թ.` ընտրվել կաթողիկոս: 1912-ին, երբ [[Հայկական հարց]]ը վերստին մտնում է միջազգային դիվանագիտության օրակարգ, նրա նախաձեռնությամբ կազմվել է [[Հայ ազգային պատվիրակություն]]ը ([[Պողոս Նուբար]]ի ղեկավարությամբ), որի վրա դրված էր [[Հայ դատ]]ը եվրոպական կառավարությունների առջև պաշտպանելու առաքելությունը:
 
[[Մեծ եղեռն]]ի ժամանակ և հետագա տարիներին, հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ Հայ եկեղեցին օգնել է բազմահազար աղետյալների: 1914-ի դեկտ 28-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով և նրա անմիջական նախագահությամբ ստեղծվել է Եղբայրական օգնության կոմիտեն, որն զբաղվել է վիրավոր հայ կամավորներին և տասնյակ հազարավոր փախստական հայերին օգնություն ցուցաբերելու խնդիրներով: Եղբայրական օգնության կոմիտեի բաժանմունքներ են ստեղծվել Երևանում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Պետրոգրադում, Մոսկվայում և այլուր:
 
1918-ի մայիսին զգալի դեր է խաղացել թուրքական զավթիչների դեմ հայ ժողովրդի մղած հերոսամարտերի կազմակերպման գործում: Սարդարապատի ճակատամարտի բախտորոշ օրերին, չնայած զինվորական ղեկավարության պահանջին, Ամենայն հաոց կաթողիկոսությունը և Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը չեն տեղափոխվել ապահով վայր, իսկ Մայր Աթոռի միաբաններն իրենց անմիջական մասնակցությամբ հայ մարտիկներին քաջալերել են ռազմաճակատի առաջին գծում։Հայաստանումգծում։ Հայաստանում խորհրդ.խորհրդային կարգերի հաստատումից հետո նա կոնդակներով համայն հայությանը կոչ է արել նեցուկ լինել կառավարությանը հայրենաշեն գործում:
 
Կաթողիկոսական գահին Գևորգ Ե Սուրենյանցին հաջորդել է [[Խորեն Ա Մուրադբեկյան]]ը: