«Աշխարհագրական թաղանթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 5063865 խմբագրումը, որի հեղինակն է՝ 178.213.131.209 (քննարկում) մասնակիցը
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
== Աշխարհագրական թաղանթ ==
Աշխարհագրական թաղանթ տերմինը գիտության մեջ մտցրել է ակադեմիկոս Ա. Ա. Գրիգորևը 1932 թվականին։ Աշխարհագրական թաղանթն ընդգրկում է մթնոլորտի ներքին շերտը մինչև օզոնի էկրան, ջրոլորտն ամբողջությամբ և քարոլորտի վերին շերտը, մինչև ուր մարդը ծավալում է իր աշխատանքային գործունեությունը։ Այս սահմաններում աշխարհագրական թաղանթը համընկնում է կենսոլորտին։ Սակայն աշխարհագրական թաղանթն ավելի լայն հասկացությություն է այն իմաստով, որ պարունակում է ոչ միայն կենսոլորտը, այլ նույն ծավալում պարունակվող ոչ օրգանական ոլորտը։
 
Տող 32.
 
=== Հողմահարում և տեղատարում ===
Մայրցամաքի մարմինը կազմող կարծր ապարները մթնոլորտային, կենսոլորտային գործոնների ազդեցության տակ կերպարանափոխվում են։ Այս երևույթն անվանում են հողմահարում։
Խորքային (աբիսալ) պայմաններում առաջացած ապարները հիպերգեն (վերնածին) միջավայրում (երկրի մակերևույթի վրա) անկայուն են։ Այս ապարների բյուրեղային ցանցի ձևավորման ժամանակ շրջապատում եղել են բարձր ճնշում (մի քանի հազար մթնոլորտ) և բարձր ջերմաստիճան։ Վերնածին ոլորտում ճնշումը կտրուկ իջել է մինչև 1 մթնոլորտ (իսկ լեռներում ավելի պակաս), ջերմաստիճանը՝ նույնպես։ Այս պայմաններում մայր ապարը ներքուստ վերակառուցվելու հակում ունի, ձգտում է ստեղծել տվյալ ջերմադինամիկական պայմաններում կայուն բյուրեղային ցանց։ Արտաքին ազդակները՝ Արեգակի ջերմությունը, ջերմաստիճանային տատանումները, ապարի ծակոտիներում ջրի սառչելը, մանր օրգանիզմների մեխանիկական ներգործությունը, ջրի լուծիչ հատկությունը, այն ուժերն են, որոնց միջոցով մայր ապարը կերպարանափոխվում է։ Տեղի է ունենում ապարի մանրացում, քայքայում, այն լուծվում է ջրի մեջ, ու մի շարք քիմիական տարրեր հեռանում են, միջավայրում մանր օրգանիզմների ակտիվ մասնակցությամբ սինթեզվում են երկրորդական միներալներ։
Հողմնահարման պրոցեսը համամոլորակային է, որը կախված է տվյալ ֆիզիկաաշխարհագրական պայմաններում գերակշռում են այս կամ այն գործոններից։ Անապատում օրական ջերմասիճանների մեծ տատանումների հետևանքով գերակշռում է մեխանիկական հողմահարումը։
Տեղատարումը (դենուդացիա) մանրացված նյութի տեղափոխման երևույթն է, որը կատարվում է օդի, ջրի, սառցադաշտերի, կենդանի օրգանիզմների միջոցով, ծանրության ուժի ներգործությամբ։ Տեղատարման պրոցեսի էներգետիկ աղբյուրը Արեգակն է։ Պետք է նշել, որ հողմահարման ու տեղատարման սահմանը բավականին անորոշ է, այս երկուսը միասին են հանդես գալիս։ Օրինակ՝ ջուրը, մտնելով ժայռի ժեղքի մեջ, սառչելով լայնացնում է ճեղքը և բեկորը պոկվում է, տեղաշարժվում։ Հենց այս շարժումը նշանակում է տեղատարում։ Քամին գետնից բարձրացնելով ավազի հատիկները հարվածում է ժայռին, մաշում է, ժամանակի ընթացքում ժայռերը սնկի տեսք են ստանում։ Սրանք այսպես կոչված էոլային (հողմային) երևույթներն են։
Հողմահաված նյութերի օդային տեղաշարժը (միգրացիան) Երկրագնդի վրա շատ տարածված երևույթ է, օդի միջոցով նյութերը տեղափոխվում են հազարավոր կիլոմետրեր։ Քամիների միջոցով հողադաշտը տարվում է (հողմային էրոզիա) և նստելով դաշտերում ու այգիներում առաջացնում են անկառուցվածք (անստրուկտուր) հողի շերտ, որը նույնպես վնաս է հասցնում դաշտավարությանը։
Տեղատաերման պրոցեսում շատ մեծ է ջրի դերը։ Շարժունակության տեսակետից ջուրը երկրորդն է օդից հետո և էրոզիոն վիթխարի աշխատանք է կատարում։ Ջրի կողմից կատարած էրոզիան տեղատարման ոլորտներից մեկն է, այն հիմնականում բաժանվում է երկու տարատեսակի՝ մակերևութային էրոզիա (հողային էրոզիա) և հունային էրոզիա (գետային էրոզիա)։ Հունային էրոզիան անընդհատ պրոցես է, հոսող ջուրը քայքայիչ աշխատանք է կատարում գետի ակունքից մինչև գետաբերան։
Տեղատարման պրոցեսում զգալի աշխատանք են կատարում սառցադաշտերը։ Սառցադաշտը նստած է երկրի մակերևույթին և իր շարժման ընթացքում հունը մաշում է, սառույցը չի կարող անմիջականորեն ապարները քայքայել։
Սառցադաշտերի բերվածքները՝ սառցաբերուկները կոչվում են մորեններ, իսկ սառցադաշտի հալոցքային ջրերի բերվածքները ջրասառցադաշտային (ֆլյուվիոգլացիալ) նստվածքներ։
Նյութի համաշխարհային շրջապտույտի օղակներից մեկը նստվածքագոյացումն է։ Նստվածքները գոյանում են օվկիանոսում ու ծովերում, լճերում, ցամաքի գոգավոր մասերում, լանջերի ստորոտին։ Օվկիանոսներում նստվածքները առաջինում են գետերի բերվածքներից, ափաքերումից, հրաբխային արտավիժումների նյութերից, տիեզերական փոշուց, օվկիանոսում ապրող օրգանիզմների մնացորդներից։ Օվկիանոսի հատակին ամենամեծ տարածումը ունեն պալեգիալ նստվածքները, ցամաքներին մոտ զոնայում՝ Հեմիպելագիալ, իսկ ցամաքային ծանծաղուտում՝ ցամաքածին (տերրիգեն) նստվածքները։ Օվկիանոսներում հանդիպում են նստվածքների ծագումնաբանական բոլոր խմբերը՝ ցամաքածին, կենսածին, հրաբխածին, քիմիածին (քեմոգեն), բազմածին (պոլիգեն)։ Սակայն տիրապետող են պալեգիալ ծագման կենսածին ու բազմածին նստվածքները։
Դիագենեզ ապարների առաջացման առաջին փուլն է, երբ օվկիանոսի հատակում տիղմը աստիճանաբար կերպարանափոխվում է, որոշ բաղադրիչներ լուծվում են, տեղի է ունենում իոնների փոխանակություն։ Դիագենեզին հաջորդում է կատագենեզը, երբ նստվածքներն սկսում են խտանալ, վերածվել քարային նյութի, ավելի ուշ՝ մետագենեզի փուլում ապարների մեջ խոր փոփոխություններ են կատարվում և սկսվում է մետամորֆիզմի երևույթը։
Ցամաքային նստվածքներն առաջանում են թե՜ քամու աշխատանքների և թե՜ ծանրահակ ուժի հետևանքով։ Այս նստվածքները շատ բազմազան են, կուտակվում են լեռնալանջերին կամ ստորոտներին և կոչվում են լանջակուտակ (դելյուվյալ)։
Սրանք տեսակավորված չեն, լեռնալանջերից իջնում են ջրի շիթերի կամ ծանրահակ ուժի ազդեցության տակ։ Բոլոր լեռնային երկրներում թույլ թեքության լանջերին ու ստորոտներին կհանդիպենք լանջակուտակ նստվածքներ։ Լանջակուտակ նստվածքներ գոյանում են նաև լանջասահքի (դեֆլյուկցիա) միջոցով։
Ցամաքային նստվածքներից են գետաբերուկային (ալյուվիալ) և հեղեղաբերուկ (պրոլյուվիալ) նստվածքները։ Ցամաքային ծագման նստվածքների շարքին են դասվում նաև տորֆը) ճահճային տիղմն ու օրգանական այլ նստվածքներ։
 
=== Ջերմության շրջապտույտը Աշխարհագրական թաղանթում ===
Երկրագունդը տիեզերքից ստանում է երկու տեսակի էներգիա՝ արեգակնային ու տիեզերական։
 
Տող 61.
Ամենից առաջ օվկիանոսներում առանձնացնում են երկու շերտ ըստ խորության՝
# օվկիանոսային վերնոլորտ,
# ստորին ոլորտ։
 
Առաջինը շարժուն շերտն է, որտեղ տեղի է ունենում կոնվեկցիոն երևույթներ։ Երկրորդը խորը մասերն են թույլ ջրափոխանակությամբ և կոնվեկցիայի երևույթների բացակայությամբ։ Առանձնացնում են հետևյալ ջրային զանգվածները՝
Տող 70.
 
Ջրային զանգվածները փոխվում են նաև հասարակածից դեպի բևեռ։ Այստեղ էլ առանձնացվում է
# հասարակածային
# արևադարձային
# մերձբևեռային
# բևեռային ջրային զանգվածները։
 
Մերձհատակային ջրային զանգվածները ձևավորվում են վերևից իջնող ջրային զանգվածների փոխակերպումից (տրանսֆորմացիա)՝ հատկապես բարձր աշխարհագրական լայնություններում։ Սրանց հզորությունը 1000-1500 մ է։ Ջրոլորտում-օվկիանոսում, շրջանառության ամենացայտուն երևույթը օվկիանոսային հոսանքներն են։ Ջրի հորզոնական շարժումը օվկիանոսում կոչվում է օվկիանոսային հոսանք (ծովերում՝ ծովային)։ Սրանք առաջանում են տարբեր պատճառներից (քամին, մթնոլորտային ճնշման տարբերությունը, ջրի խտության տարբերությունը, Լուսնի ու Արեգակի մակընթացային ուժերը, գետերի հոսքը, գոլորշացումը և այլն) ։ Օվկիանոսային ջրերի շարժման ամենահիմնական գործոնը մշտական, մեկ ուղղությամբ փչող քամիներն են (դրեյֆային հոսանքներ)։ Հասարակածային լայնություններում ու արևադարձերում ջրերն ունեն վերընթաց շարժում, հատակից բարձրանում են մակերևույթ, այստեղից ուղղվում են դեպի բևեռային շրջաններ՝ իրենց հետ տանելով ջերմություն։ Բևեռային շրջաններում ջերմությունը հաղորդվում է օդին, ջրերը պաղում են, խտանում, ծանրանում են և իջնում հատակ, ապա այդտեղից նորից վերադառնում են հասարակած։ Օվկիանոսային հոսանքներն ունեն տարբեր արագություններ։ Մերձհասարակածային շրջանում արագությունը հասնում է 35 սմ/վրկ (ժամում 1300 մ) , իսկ Ֆլորիդայի նեղուցում ժամում մինչև 8 կմ, սա առավելագույն արագությունն է, որը նկատված է համաշխարհային օվկիանոսում։ Բարեխառն լայնություններում սկզբում արագությունը պակասում է 1-2 սմ/վրկ, իսկ 50-60 աստիճան լայնություններում նորից աճում է10-20 սմ/վրկ։ Օվկիանոսի հատակում մերձհատակային հոսանքների արագությունը փոքր է՝ 0,2-1,0 սմ/վրկ։ Օվկիանոսային հոսանքները ջերմափոխանակման տեսակետից հսկայական նշանակություն ունեն։ Արևադարձային լայնություններում տաքացած ջուրը հասնում է մերձբևեռային երկրներ, որտեղ ջրի ջերմությունը հաղորդվում է շրջապատին։ Տաք օվկիանոսային հոսանքների շնորհիվ [[Նորվեգական ծով|Նորվեգական]] և [[Բարենցի ծով]]երը ձմռանը չեն սառչում մինչև [[Շպիցբերգեն]]ի ափերը։ Տաք հոսանքները, որ ցածր աշխարհագրական լայնություններից անցնում ենբարձր լայնություններ, կլիմայի մեղմացման շատ մեծ ազդակներ են, մինչդեռ սառը հոսանքները, որ բարձր լայնություններից են գալիս, ցրտեցնում են շրջապատի կլիման։ Ջրոլորտի շրջանառական պրոցեսների մեջ ուրույն տեղ են գրավում մակընթացությունն ու տեղատվությունը։ Մակընթացությունն այն երևույթն է, երբ Լուսնի կամ Արեգակի ձգողության ուժի հետևանքով Երկրի մակերևույթին ջրային զանգվածներ բարձրանում են (լրիվ ջուր) և իջնում են (փոքր ջուր)։ Երբ Լուսինը, Երկիրը և Արեգակը լինում են մեկ ուղիղ գծի վրա, մակընթացությունն ավելի ուժեղ է լինում, որովհետև Լուսնի և Արեգակի մակընթացային ուժերը գումարվում են։ Մակընթացության երևույթը ոչ միայն օվկիանոսում է նկատվում, այլ նաև քարոլորտում և մանթիայում։ Օրական երկու անգամ երկրակեղևը բարձրանում ու իջնում է, հասարակածում այդ բարձրացումը հասնում է 50 սմ-ի։ Մակընթացային ալիքի ազդեցությամբ Երկրի կեղևում մանրադիտակային ճեղքեր են առաջանում, որոնցով ջրերը ձգտում են դեպի արևմուտք (Երկրի պտտմանը հակառակ)։ Մինչև վերջերս մակընթացային ալիքի ուժը հնարավոր չէր օգտագործել։ Այժմ արդեն մշակված է այդ ուժի օգտագործման սկզբումնքային սխեման։ Մակընթացային էլեկտրակայաններ կա Կոլա թերակղզում։
Տող 90.
Մթնոլորտի ճնշումն արտահայտող քարտեզները կարելի է կազմել ոչ միայն երկրի մակերևույթի համար, այլև ցանկացած բարձրության մակարդակի համար։
 
Մթնոլորտի Համաշխարհային շրջապտույտի ընդհանուր ֆոնի վրա կան տեղական բնույթի ավելի փոքր շրջապտույտներ, դրանցից են՝ մուսոնները, ցիկլոնները, անտիցիկլոնները, բրիզները և այլն։
Մուսսոնային շրջապտույտը տեղի է ունենում օվկիանոսի ու ցամաքի միջև։ Ձմեռային ամիսներին ցամաքն ավելի սառն է, մթնոլորտային ճնշումը՝ բարձր, ուստի քամիները ուղղվում են դեպի ծով։ Ամռանը ծովի վրա է ճնշումը ավելի բարձր, ուստի քամիներն ուղղված են ծովից ցամաք։ Հայկական լեռնաշխարհում նույնպես նկատվում է մուսսոնային թույլ շրջանառություն, ձմեռային ամիսներին լեռնաշխարհում հաստատվում է բարձր ճնշում, մինչդեռ Սև և Կասպից ծովերի վրա օդը համեմատաբար տաք է, ու նկատվում է վերընթաց շարժում։ Մուսսոնային կլիմա ունեցով երկրներում ցայտուն արտահայտված է կլիմայական տարրերի սեզոնային ռիթմը՝ ամռանը խոնավության առատություն է, ձմռանը չոր է՝ տեղումների նվազագույն քանակով։
Բրիզային (ծովազեփյուռ) քամիների մեխանիզմը նույնն է, ինչ մուսոններինը, այստեղ քամիների ուղղությունը փոխում են օրական երկու անգամ՝ գիշերը ցամաքից ծով, ցերեկը՝ հակառակը։ Բրիզների երևույթը նկատվում է ծովի միայն ափամերձ մասերում ՝ 20-40 կմ զոնայում։
Տող 101.
 
=== Շրջապտույտների փոխհարաբերությունը ===
Աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող վերոնշյալ բոլոր շրջապտույտները ոչ թե մեկուսացած են, այլ միմյանց հետ սերտորեն կապված են, լրացնում են միմյանց, մեկը պայմանավորված է մյուսով։ Օրինակ օդային և օվկիանոսային շրջապտույտների կապը։ Հասարակածային շրջաններից օդը ուղղվում է դեպի բևեռ և ի վերջո այնտեղ է հասնում երեք խոշոր շրջապտույտների ոլորտներ անցնելուց հետո։ Այնտեղից օդը բարդ շրջապտույտների միջոցով հասնում է հասարակած։ Նույն միտումն ունեն օվկիանոսային հոսանքները, որոնք համաշխարհային շրջապտույտի ընթացքում բևեռներից շարժվում են դեպի հասարակած։ Պասսատ քամիների ազդեցությամբ օվկիանոսային ջրերը դրվում են շարժման մեջ, դրեյֆային քամիները բարեխառն լայնություններում շարժման մեջ են դնում ջրային զանգվածներն։ Փոխհատուցման (կոմպենսացիոն) սառը հոսանքների շրջաններում (Կանարյան, Բենգուելյան, Կալիֆոռնիական, Պերուական, Արևմտա-Ավստրալական) օդը շփվելով սառը ծովին զգալիորեն պաղում է և ծանրանում։ Հաստատվում է հաստատուն-ստացիոնար անտիցիկլոն, քամիներն ուղղվում են դեպի բարձր ճնշման մարզի եզրերը՝ օգնելով պասսատներին։ Այս փոխհատուցման հոսանքները, ծնունդ առնելով պասսատ քամիների ազդեցությունից, իրենք էլ նպաստում են պասսատների հզորացմանը, որից էլ հզորանում են Հյուսիս-պասսատային և Հարավ-պասսատային հոսանքները։ Կանարյան սառը հոսանքի շրջանում ձևավորվող ճնշման Ազորյան մաքսիմումը, երբեմն ընդարձակվելով, ընդգրկում են ամբողջ Հարավային Եվրոպան։
Ձմեռային ամիսներին Ասիական (Սիբիրական) անտիցիկլոնի հետևանքով քամիները Ճապոնական, Օխոտի ծովերում սառույցները մղում են դեպի Հարավ-արևելք։ Նույնանման երևույթ է նկատվում նաև Լաբրադորական սառը հոսանքի շրջանում, որի ազդեցության տակ Գոլֆստրիմ հոսանքը մի փոքր ծռվում է, ծունկ է առաջացանում։ Այսպիսով, մթնոլորտի և օվկիանոսի շրջանառական պրոցեսները փոխպայմանավորված են և միմյանց շարունակություն են կազմում։
Արեգակի ջերմային էներգիայի միջոցով տարեկան 520 հազար կմ³ ջուր գոլորշանում էև նույնքան էլ վերադառնում է երկրի մակերևույթ։ Սակայն գոլորշիների շարժումն ու շրջապտույտը առանց օդային զանգվածների չի կարող կատարվել։ Օդային զանգվածները գոլորշիների տեղափոխման միջոցներ են։
Ջրի և մթնոլորտի շրջապտույտների միջև գոյություն ունի սերտ օրգանական կապ։ Եթե օդը տեղափոխում է ջրային գոլորշիներ, ապա գոլորշիներն էլ իրենց հերթին տեղափոխում են թաքնված ջերմություն։ Այստեղ ևս առկա է շրջանառական պրոցեսների փոխադարձ կապն ու փոխպայմանավորվածությունը։
Սերտ կապեր գոյություն ունեն ջերմության ու խոնավության շրջապտույտների և կենսաբանական շրջապտույտների միջև, որտեղ դրանք ավելի բարդ են ու բազմակողմանի։ Կենսաբանական շրջապտույտը քիմիական տարրերի շրջապտույտն է։ Բույսը ստեղծում է օրգանական նյութ, որը հետագայում կարող է ընկնել դանդաղ շրջապտույտի ոլորտը և միլիոնավոր տարիներ մնալ շերտերի մեջ (կաուստոբիոլիտների ձևով) ։ Եթե սրանով ավարտենք շրջապտույտը, ապա այն շատ թերի ու կիսատ կմնա։ Քիմիական տարրերի կենսաբանական շրջապտույտը կատարվում է ջրի միջոցով, առանց ջրի այն տեղի ունենալ չի կարող։ Կենսաբանական շրջապտույտը քիմիական տարրերի էներգիայի ու ջրի շրջապտույտի անանջատելի զուգորդությունն է, նրանց միմյանցից անջատել հնարավոր չէ։
Նյութերի ու էներգիայի շրջապտույտների միջև ավելի բարդ կապակցություններ կան, որ տեղի են ունենում քարոլորտի խորքում ու մանթիայում։ Նյութերի շրջապտույտը Երկրի վրա նրանց գոյության ձևն է։ Նյութը այլ կերպ գոյություն ունենալ չի կարող, քան՝ շարժման մեջ։
Երկիր մոլորակի վրա քիմիական տարրերի շրջապտույտները ինչպես ոլորտների ներսում, այնպես էլ նրանց միջև կարող է լինել՝
 
* մեխանիկական (ֆիզիկական)
*քիմիական քիմիական
*ագրեգատային ագրեգատային
* կենսաբանական
 
Մեխանիկանկան շրջապտույտի ընթացքում նյութը տեղափոխվում է առանց հատկանիշները փոխելու։ Քիմիական ձևի դեպքում նյութերի հատկանիշները փոխվում են։ Այս ձևը մեծ մասամբ տեղի է ունենում երկրի մակերևույըին՝ ջրի միջոցով։ Մանթիայում բարձր ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում տարբեր նյութերի ատոմները լուծված են մանթիայի նյութի մեջ։ Ագրեգատային շրջապտույտն ընդգրկում է նյութերի երեք տարբեր ագրեգատային վիճակները։ Մանթիայում նյութերը հեղուկ, պինդ և գազային վիճակում են, բնական է, եթե միջավայրն ամբողջովին պինդ է, շրջապտույտ կատարվել չի կարող։ Այդ պինդ միջավայրում միայն հեղուկ և գազային բաղադրիչները կարող են շարժվել, իրենց հետ տանելով նաև պինդ նյութեր։
Տող 118.
 
== Գրականություն ==
* Հ.Կ. Գաբրիելյան «Երկիր մոլորակը և նրա աշխարհագրական թաղանթը», Երևան, 1983
 
[[Կատեգորիա:Աշխարհագրական թաղանթ]]