«Անտիկիթերայի սարք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
'''Անտիկիթերայի սարք''' ({{lang-el|Μηχανισμός των Αντικυθήρων}}), [[անտիկ ժամանակաշրջան]]ի [[Անալոգային հաշվողական մեքենա|անալոգային հաշվիչ մեքենա]]։ Հայտնաբերվել է [[Անտիկիթերա]] կղզու մոտ գտնվող հնադարյան նավերի գերեզմանոցում, դեռևս [[1901]] թ.։ Սակայն, վատ պահպանված լինելու և այլ բնօրինակներ չլինելու պատճառով, սարքի նշանակությունը հասկացվել է միայն մեկ դար անց։ Սարքի ստեղծման ժամանակը թվագրվում է [[մ.թ.ա. 1-ին դար]]ի առաջին քառորդում։ Պահպանվում է [[Աթենք]]ի հնագիտական թանգարանում<ref>[http://odysseus.culture.gr/h/1/eh151.jsp?obj_id=3249 Աթենքի հնագիտական թանգարան]</ref>։
 
Սարքի պատրաստման որակը թույլ է տալիս ենթադրել, որ այն հասցված է եղել արտադրական մակարդակի և, հավանաբար, ունեցել է նախատիպեր։ Այդ է վկայում նաև սարքի վրա արված գրառումների լեզուն՝ [[կոյնե|ընդհանուր հունարենհունարենը]]ը (κοινή ελληνικά), որն օգտագործվում էր համահունական շփումների ժամանակ։
 
Անտիկիթերայի սարքի աշխատանքը հիմնված է իր ժամանակի աստղագիտական և մաթեմատիկական տեսությունների վրա և նախատեսված է երկնակամարի անշարժ [[աստղ]]երի նկատմամբ [[արևային համակարգ]]ի մարմինների ([[արև]]ի, [[լուսին|լուսնի]] և այն ժամանակ հայտնի հինգ մոլորակների) դիրքերը հաշվարկելու համար։