«Անդրեյ Տուպոլև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: | հպատակություն = | → | oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 36.
Ծնվել է [[1888]] թվականի {{comment|հոկտեմբերի 29|Հուլյան տոմարով}}-ին ([[նոյեմբերի 10]]) [[Տվերի մարզ|Տվերի]] մարզում, գավառական [[նոտար]]ի ընտանիքում։ 1906 թվականին ավարտել է Տվերի մարզի գիմնազիան։
 
==== Բարձրագույն կրթություն ====
Դեռ գիմնազիայում սովորելու տարիների Տուպոլևը հետաքրքրություն է ցուցաբերել ճշգրիտ առարկաների և տեխնոլոգիայի նկատմամբ։
[[1908]] թվականին ընդունվել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը։ Սովորելու տարիներին լուրջ հետաքրքրված է եղել աերոդինամիկայով։
[[1918]] թվականին գերազանց ավարտել է ուսումնարանը։
 
==== Մասնագիտական գործունեություն ====
[[Պատկեր:The Soviet Union 1969 CPA 3835 sheet of 1 (Supersonic Transport Aircraft Tupolev Tu-144, 31.12.1968. Signs of the Zodiac).jpg|մինի|Реактивный самолёт Ту-144 Туполева, почтовый блок 1969 года, 50 копеек.]]
<gallery>
[[Պատկեր:Tupolev poststamp.jpg|մինի|ձախից|Տուպոլևին նվիրված նամականիշ]]
</gallery>
Ա․ Տուպոլևը [[Նիկոլայ Ժուկովսկի|Նիկոլայ ժուկովսկու]] հետ կազմակերպել է Աերոհիդրոդինամիկայի կենտրոնական ինստիտուտը․ [[1918]]-[[1935]] թվականներին եղել է այդ ինստիտուտի ղեկավարի տեղակալ։ [[1922]] թվականին ինստիտուտի կազմում ստեղծել է փորձնական կոնստրուկտորական բյուրո և գլխավորել այն։ Տուպոլևը մշակել է ինքնաթիռների ավելի քան 100 տեսակ, որոնցից 70-ը ունեցել են սերիական թողարկում։ Նրա կոնստրուկցիայի ինքնաթիռներով սահմանվել է 78 համաշխարհային ռեկորդ, իրականացվել 28 եզակի թռիչք, այդ թվում՝ ԱՆՏ-4 ինքնաթիռով «Չելյուսկին» [[շոգենավ]]ի անձնակազմի փրկումը, ԱՆՏ-25 ինքնաթիռով՝ [[Հյուսիսային բևեռ]]ի վրայով [[Վալերի Չկալով]]ի և Մ․ Գրոմովի անվայրէջք թռիչքը [[ԱՄՆ]], Ի․ Պապանինի գլխավորած «[[Հյուսիսային բևեռ (գիտահետազոտական կայան)|Հյուսիսային բևեռ»]]» գիտական արշավախմբի ափհանումը։
 
Տուպոլևի կոնստրուկցիայի մեծ թվով ռմբակոծիչ, տորպեդակիր, հետախուզական ինքնաթիռները (SP-1, SP-3, UP, SP-7, ՄՏԲ 2, ՏՈՒ-2) և տորպեդային կատերները (Գ-4, Գ-5) կիրառվել են [[Հայրենական Մեծ պատերազմ|Հայրենական մեծ պատերազմի]] ([[1941]]-[[1945]] թվականներ) մարտական գործողություններում։
[[Պատկեր:Ant-1.jpg|մինի|ձախից|Tupolev ANT-1]]
 
Հետպատերազմյան տարիներին Տուպոլևի ղեկավարությամբ ստեղծվել են մի շարք ռազմական և քաղաքացիական ինքնաթիռներ, այդ թվում՝ ՏՈՒ-12 առաջին խորհրդային ռեակտիվ ռմբակոծիչը (1947), ՏՈՒ-104 առաջին ռեակտիվ ուղևորատար ինքնաթիռը ([[1954]]), ՏՈՒ-114, առաջին տուրբոպտուտակային [[Միջմայրցամաքային հրթիռ|միջմայրցամաքային]] ուղևորատար լայները ([[1957]]) և այլն։
Տուպոլևը ստեղծել է նաև մի շարք գերձայնային ինքնաթիռներ, այդ թվում ուղևորատար ՏՈՒ-144 ինքնաթիռը։
 
== Ընտանիք ==
* Որդին՝ Ալեքսեյ Անդրեյի Տուպոլև ([[Ռուսերեն|ռուս]].` Алексе́й Андреевич Туполев), հայտնի ավիակոնստրուկտոր
* Դուստրը` Յուլիա Անդրեյի Տուպոլևա [[Ռուսերեն|ռուս]].` Юлия Андреевна Туполева), ՌԴ վաստակավոր բժշկուհի
 
== Կոչումներ և պարգևներ ==
Տուպոլևը եղել է [[Մեծ Բրիտանիա]]յի թագավորական ավիացիոն ընկերության ([[1970]]) և Ավիացիայի ու [[Տիեզերագնացություն|տիեզերագնացության]] ամերիկյան ինստիտուտի ([[1971]]) պատվավոր անդամ։ [[1958]] թվականին «Ավիացիայի տեսության ասպարեզում լավագույն աշխատանքի համար» Տուպոլևին շնորհվել է [[Ժուկովսկի, Նիկոլայ|ժուկովսկու]] անվան ոսկե մեդալ։
Արժանացել է նաև Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի ոսկե մեծ մեդալի, [[Լեոնարդո դա Վինչի]]ի անվան մրցանակի ([[Իտալիա]]), ավիացիայի հիմնադիրների ոսկե մեդալի ([[Ֆրանսիա]]) և այլ պարգևների։ VII գումարման Կենտգործկոմի անդամ։ ԽՍՀՄ III-VIII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Լենինյան ([[1957]]) և ԽՍՀՄ պետական ([[1943]], [[1948]], [[1949]], [[1952]], [[1972]]) մրցանակներ։