«Ադրիանոսի վիլլա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 28.
Կառույցը և դրան հարակից կանաչապատ տարածքը նախապես զբաղեցրել են մոտ 300 հեկտար տարածություն: Այժմ շինության ավերակները փռված են ընդամենը 40 հեկտար տարածության վրա: Կից թանգարանում ներկայումս ցուցադրվում է այն մոդելը, որը պատկերում է վիլլայի ենթադրյալ տեսքն Ադրիանոս կայսեր ժամանակաշրջանում:
 
Վիլլան իր նախնական տեսքով մոտ 30 շինությունից կազմված համալիր էր՝ կազմված մեծ ու փոքր պալատներից, տաճարներից, թատրոններից<ref name="washington.edu"/>, գրադարաններից, այգիներից և այլն: Տարբեր երկրներով ճանապարհորդելով և ճարտարապետական բազմաթիվ ոճեր տեսնելով՝ Ադրիանոսն իր համալիրի համար նախապատվությունը տվել էր հունական և եգիպտական ոճերին:
Առհասարակ, այս համալիրը Հռոմեական կայսրությունից պահպանված ալեքսանդրյան այգիների ու կայսերական վիլլայի ամենավառ նմուշներից մեկն է:
Կայսրը համալիրի 30 շինություններից յուրաքանչյուրին իր անունն էր տվել՝ հիմք ընդունելով այն վայրերի անունները, որոնք տեսել էր իր բազում ճանապարհորդությունների ընթացքում:
 
Ադրիանոսի ամենահայտնի շինություններից էին՝ պեչիլեն (հսկայական ուղղանկյուն հրապարակ՝ կենտրոնում՝ լիճ)<ref name="washington.edu">{{cite web|url=https://depts.washington.edu/hrome/Authors/somers/Nososureyets/pub_zbarticle_view_printable.html|title=View Article: Hadrian's Villa: A Roman Masterpiece|publisher=}}</ref>, կանանց ու տղամարդկանց համար նախատեսված առանձին բաղնիքները, ստրուկների համար նախատեսված փոքրիկ տարածքները, Ոսկե հրապարակը, հունական թատրոնն ու գրադարանը, Ապոլլոնի տաճարը և այլն:
 
Ադրիանոս վիլլան համարվում է հռոմեացի կայսրերի կողմից երբևէ կառուցված ամենամեծ ու թանկ կառույցներից մեկը<ref>{{cite web|url=http://www.bbc.co.uk/news/world-europe-24027845|title=Deep inside tunnels revealed under Hadrian's Roman villa|work=BBC News}}</ref>: Պալատական այս համալիրը նմուշ է հանդիսացել բարոկկոյի ժամանակաշրջանում նմանատիպ համալիներ կառուցելու համար:
 
Ադրիանոսից հետո այս կառույցն օգտագործվել է նրա բազմաթիվ հետևորդների կողմից: Հռոմեական կայսրության անկումից հետո այն անուշադրության մատնվեց և դուրս եկավ ցանկացած տեսակի կիրառությունից՝ մասնակիորեն ավերվելով:
 
[[IV դար]]ում [[Կոստանդիանոս Ա Մեծ]]ը այս համալիրից բազմաթիվ գեղարվեստական գործեր է վերցնում [[Կոստանդնուպոլիս]] տանելու համար:
 
[[VI դար]]ում համալիրի տարածքում հանգրվանում են գոթերի ու բյուզանդացիների զորքեր` ահռելի վնասներ պատճառելով շինություններին:
 
[[XVI դար]]ում կարդինալ [[Իպոլիտ II]]-ը «տիրացավ» վիլլայի քանդակների մեծ մասին` դրանցով զարդարելով իր անձնական տիրույթները: Նույն ժամանակաշրջանում իրագործվում են Ադրիանոսի համալիրի առաջին հնագիտական պեղումները<ref>Mari, Zaccaria and Sgalambro, Sergio: ''The Antinoeion of Hadrian's Villa: Interpretation and Architectural Reconstruction'', American Journal of Archaeology, Vol 3, No 1, Jan 2007.</ref>, որի շրջանակներում հայտնաբերվում են ավելի քան 300 արվեստի արժեքավոր գործ<ref>Renberg, Gil H.: ''Hadrian and the Oracles of Antinous (SHA, ''Hadr.'' 14.7); with an appendix on the so-called ''Antinoeion'' at Hadrian’s Villa and Rome’s Monte Pincio Obelisk'', Memoirs of the American Academy in Rome, Vol. 55 (2010) [2011], 159-198.</ref>, որոնք այժմ պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում ([[Վերսալյան Դիանա]]ն [[Լուվր]]ում):