«Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 25.
Ընկերության առաջին ցուցահանդեսն բացվել է [[1871 թվական]]ի նոյեմբերի 29-ին Պետերբուրգում՝ Գեղարվեստի ակադեմիայի շենքում։ Ցուցահանդեսում ներկայացվել են 16 նկարիչների աշխատանքներ<ref group="Ն․">Վ. Ամմոնի, Ս. Ամմոսովի, Ա. Բոգոլյուբովի, Ն. Գեի, Կ. Գունի, Լ. Կամենևի, Ֆ. Կամենսկու, Մ. Կլոդտի, Ի. Կրամսկոյի, Վ. Մաքսիմովի, Գ. Մյասոեդովի, Վ. Պերովի, Ի. Պրյանիշնիկովի, Ա. Սավրասովի, Ի. Շիշկինի, Մ. Կլոդտի աշխատանքները:</ref><ref name="multiple" />: Պետերբուրգից հետո ցուցահանդեսն անցկացվել է [[Մոսկվա]]յում, [[Կիև]]ում և [[Խարկով]]ում: Ընդհանուր առմամբ ցուցադրվել է 20 նկարչի 82 աշխատանք։ Ցուցահանդեսում մեծ հաջողություն են ունեցել [[Ալեքսեյ Սավրասով]]ի «[[Սերմնագռավները վերադարձան]]» և Նիկոլայ Գեի [http://upload.wikimedia.org/wikipedia/commons/5/50/Peter_the_Great_Interrogating_the_Tsarevich_Alexei_Petrovich.jpg «Պետրոս I-ը հարցաքննում է արքայազն Ալեքսեյ Պետրովիչին Պետերհոֆում»] նկարները, Մարկ Անտոկոլսկու [http://upload.wikimedia.org/wikipedia/commons/0/0f/Ivan_IV_by_Antokolsky_by_shakko_01.jpg «Իվան Ահեղ»] քանդակը։ Ցուցահանդեսը հաջողություն է ունենում<ref group="Ն․">Ցուցահանդեսի այցելուների թիվը հասնում է 30 հազարի, նկարների վաճառքի ընդհանուր գումարը կազմում է 23 հազար ռուբլի:</ref><ref name="multiple" /> և դառնում է նշանակալի իրադարձություն Ռուսաստանի մշակութային կյանքում։ Պերեդվիժնիկների արվեստը մեծ ժողովրդականություն էր վայելում Ռուսաստանի բնակչության շրջանում։ Պերեդվիճնիկների արվեստի զարգացման գործում մեծ դեր են ունենում հասարակական գործիչ, արվեստի հետազոտող և քննադատ Վլադիմիր Ստասովը, հավաքորդ և մեկենաս [[Պավել Տրետյակով]]ը, ով գնել է պերեդվիժնիկների աշխատանքները [[Տրետյակովյան պատկերասրահ]]ի համար՝ դրանով իսկ նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելով նկարիչներին։ Պերեդվիժնիկների բազմաթիվ նկարներ ստեղծվել են Պավել Տրետյակովի պատվերով։
 
Իր կեսդարյա գոյության ընթացքում ընկերությունն անցկացրել է 47<ref>[http://tphv.ru/exhibitions.php Список передвижных выставок Товарищества на сайте ТПХВ.РУ]</ref> շրջիկ ցուցահանդես։ Ամենամյա ցուցահանդեսներից բացի ընկերությունը զուգահեռ ցուցահանդեսներ է կազմեկերպել նաև այն քաղաքներում, որտեղ չեն հասել հիմնական ցուցահանդեսները։ Այդ ցուցահադեսներումցուցահանդեսներում ներկայացվել են պերեդվիժնիկների այն նկարները, որոնք չեն վաճառվել հիմնական ցուցահանդեսների ընթացքում։ Այդ պատճառով էլ նման ցուցահանդեսներ կազմակերպվում էին այն ժամանակ, երբ հավաքվում էին անհրաժեշտ քանակի նկարներ։ Զուգահեռ ցուցահանդեսների անցկացման աշխարհագրությունն ավելի ընդարձակ էր, քան հիմնական ցուցահանդեսներինը։ Այսպես, առաջին զուգահեռ ցուցահանդեսը<ref group="Ն․">Առաջին զուգահեռ ցուցահանդեսը բացվել է 1886 թվականի օգոստոսին Նիժնի Նովգորոդում և ավարտվել [[1888]] թվականի ապրիլին Վիտեբսկում:</ref> ներկայացվել է Ռուսաստանի 12 քաղաքներում<ref group="Ն․">[[Նիժնի Նովգորոդ]], [[Կազան]], [[Սամարա]], [[Պենզա]], [[Տամբով]], [[Միչուրինսկ|Կոզլով]], [[Վորոնեժ]], [[Նովոչերկասկ]], [[Ռոստով]], [[Տագանրոգ]], [[Եկատերինոսլավլ]] և [[Կուրսկ]]:</ref>:
 
Պերեդվիժնիկների ընկերությունը ծաղկում ապրեց հատկապես [[1870]]-[[1880]]-ական թվականներին։