«Սամարայի մարզ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 68.
Կույբիշևի մարզը գտնվում է Արևելա-[[Եվրոպա]]կան հարթավայրի հարավ-արևելքում, Վոլգայի միջին հոսանքում, որտեղ [[Վոլգա]]ն առաջացնում է [[Սամարա]]յի աղեղը։ Վոլգայով բաժանվում է աջափնյա (փոքր) և ձախափնյա մասերի։ Աջափնյա մասում Մերձվոլգյան բարձրությունն է, Սամարայի աղեղի հյուսիսում՝ [[Ժիգուլներ]]ը (բարձրությունը՝ մինչև 375 մ)։ Ձախափնյակի հյուսիս-արևմուտքում է Ցածրադիր [[Զավոլժիե]]ն, հյուսիս-արևելքում՝ Բարձրադիր Զավոլժիեն (300 մ)։ Հարավում զառիկող ալիքավոր հարթավայր է։ Կան [[նավթ]], [[գազ]], [[այրվող թերթաքար]]եր, [[ծծումբ]], [[գիպս]], [[կրաքար]], բիտումինուլային դոլոմիտ։ Կլիման չոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -13 °C-ից -14 °C է, հուլիսինը՝ 20-22 °C, տարեկան տեղումները՝ 300-450մմ։ Կույբիշևի մարզի հարավում հաճախակի են [[երաշտ]]ներն ու [[խորշակ]]ները: Գլխավոր գետը Վոլգան է։ Գերակշռում են [[սևահող]]երը, կան նաև պոդզոլացած և շագանակագույն հողեր։ Տարածքի 12%-ը [[անտառածածկ]] է։ Կենդանիներից կան [[գայլ]], [[աղվես]], [[որմզդեղն]], [[այծյամ]], [[սկյուռ]], [[կրծողներ]], [[թռչուններ]], գետերում՝ ձկներ։
Բնակչության 82%-ը [[ռուս]]ներ են, բնակվում են նաև [[մորդվաներ]], [[չուվաշներ]], [[թաթարներ]], [[ուկրաինացիներ]] և այլք։ Խոշոր քաղաքներն են Կույբիշևը, [[Տոլյատի]]ն, [[Սիզրան]]ը, [[Նովոկույբիշևսկ]]ը: Կույբիշևի մարզը զարգացած ինդուստրիալ և մեքենայացված գյուղատնտեսության շրջան է։ Ընդհանուր միութենական արտադրությունում մարզն աչքի է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրությամբ, մեքենաշինությամբ ու մետաղամշակմամբ, նավթի հանույթով ու վերամշակմամբ, [[նավթաքիմիա]]յով: Կույբիշևի մարզը եղել է ՍՍՀՄ-ի էներգետիկ կարևոր
== Ծանոթագրություններ ==
|