«Սուրհանդակ (թերթ, Թիֆլիս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Գաբրիելյան Աշոտ տեղափոխեց էջը «Սուրհանդակ (թերթ)»-ից «Սուրհանդակ (թերթ, Թիֆլիս)»
No edit summary
Տող 1.
{{Տես նաև|Սուրհանդակ (այլ կիրառումներ)}}
'''Սուրհանդակ''', գրական, քաղաքական-հասարակական օրաթերթ (մինչև [[1910]] թվականի [[դեկտեմբեր]]ը՝ երկօրյա)։ Լույս է տեսել [[1909]]-[[1912]] թվականներին, [[Թիֆլիս]]ում։ Խմբագիր՝ Ասատուր Երիցյան։ Արտահայտել է առևտրաարդյունաբերության բուրժուազիայի տեսակետները, տնտեսական առաջընթացի և հոգևոր զարգացման խթան է համարել տնտեսական հարաբերությունների ժամանակակից ձևերը, [[առևտուր]]ը, տնտեսագիտական կադրերի առկայությունը (բարձրացրել է [[Երևան]]ում առևտրաարդյունաբերության [[դպրոց]] հիմնելու հարց), հայ արդյունաբերողներին ու վաճառականներին կոչ արել միջոցներ ներդնել [[Հայաստան]]ում արդյունաբերությանը զարկ տալու համար։ Լուսաբանել է [[Կովկաս]]ի (հատկապես [[Թիֆլիս]]ի) հայության կյանքը, անդրադարձել միջազգային քաղաքական իրադարձություններին։ Կարևոր դեր է հատկացրել հայկական դպրոցին, որպես ազգի առաջադիմական նախապայման, հանդես է եկել ազգամիջյան վեճերի դեմ։ Գրական բաժնում գեղարվեստական ստեղծագործություններից զատ տեղ են գտել նաև գրախոսություններ, բարձրացվել են գրականագիտական հարցեր։