«Երազների մեկնաբանություն (աշխատություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: 9թ → 9 թ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 85.
''Փոխադրման աշխատանք''. հաճախ այն, ինչ երազի հիմքը հանդիսացող մտքի համար ունի կարևոր նշանակություն, երազում կարող է բոլորովին չարտահայտվել։ Երազի աշխատանքում արտահայտվում է հոգեկան ուժ, որը մի կողմից հոգեպես արժեքավոր տարրերը զրկում է արժեքից, իսկ մյուս կողմից՝ [[Դետերմինիզմ|դետերմինացիայի սկզբունքով,]] փոքր արժեք կրող տարրերից ստեղծում է նոր արժեքներ, որոնք արտահայտվում են երազում։ Այսպիսով տեղի է ունենում առանձին տարրերի հոգեկան ինտենսիվության փոխադրում և տեղափոխում։ Կարող ենք ենթադրել, որ տեղափոխման գործընթացը տեղի է ունենում ցենզուրայի շնորհիվ։
 
'''Պատկերման միջոցները երազում'''. երազների մեկնաբանության արդյունքում ստացված նյութը կարելի է բաժանել երկու մասի՝ առաջինը «էական մտքերն» են, որոնք կարող էին լիովին փոխարինել երազին, եթե չլիներ ցենզուրան։ Երկրորդը «կոլլատերալ մտքերի» խումբն է. դրանք այն ուղիներն են, որոնց միջոցով իրական ցանկությունները փոխարկվում են երազում ներկայացվող ցանկությանը։ Այս մտքերը երազում գտնվում են տարբեր տիպի կապերի մեջ։ Հարց է ծագում, թե ի՞նչ է տեղի ունենում այս մտքերի միջև տրամաբանական կապի հետ, որը երազում բացակայում է (երազը տրամաբանական կապը նեկայացնումներկայացնում է «միաժամանակության» տեսքով՝ անցյալի, ներկայի և ապագայի դեպքերն ու մարդկանց զետեղելով նույն հարթության մեջ)։ Վերլուծության նպատակն է վերականգնել երազում առկա տարրերի միջև իրական տրամաբանական կապը։
 
'''Պատճառահետևանքային կապը երազում''' կարող է փոխարինվել հաջորդականությամբ, որը կարող է պատկերվել նաև հակառակ ընթացքով կամ պատկերների անմիջական այլակերպմամբ, բայց այդ ամենի հետևանքը միշտ երազի գլխավոր հատվածի օգտին է։