«Պարույր Հայրիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 38.
 
== Այլախոհական գործունեությունը ԽՍՀՄ-ում ==
Հայրիկյանի ուսանողական տարիներին «Շանթը» նոր վերելք է ապրում։ Տպագրվում է «Երկունք» թերթը և «Ցասում» թռուցիկը։ ՊԱԿ-ը բացահայտում է «Շանթի» անդամներին։ Կազմակերպության բացահայտված անդամներին խստորեն նախազգուշացնում են և սպառնում նման գործունեությունը շարունակելու դեպքում ենթարկել պատժի։ [[1967]] թ. Հայրիկյանն անդամագրվում է 1966 թ. նկարիչ [[ՀայկազՀայկազն Խաչատրյան]]ի ստեղծած [[Ազգային միացյալ կուսակցության]]ը ([[ԱՄԿ]])։<ref>[http://archive.khpg.org/index.php?id=1296592692 АЙРІКЯН ПАРУЙР АРШАВІРОВИЧ/ автор: Овсієнко В.В. (Украинская энциклопедия диссидентства)]</ref> [[1968]] թ. Հայրիկյանը ծանոթանում է [[Ազգային միացյալ կուսակցություն|Ազգային միացյալ կուսակցության]] ղեկավարների հետ և այդ ժամանակ էլ «Շանթը» տեղափոխում ԱՄկ։ Հայրիկյանը ԱՄԿ-ի շարքերում մասնակցում է [[''Փարոս-1'']]-ի տարածմանը, կատարում կազմակերպչական աշխատանք և դառնում ԱՄԿ-ի ամենագործուն անդամներից մեկը։ [[1968]] թ. [[ապրիլի 24]]-ին, [[Մեծ եղեռն]]ի զոհերի հուշարձանի մոտ Հայրիկյանը կազմակերպում է [[15]] րոպե տևողությամբ ռադիոհաղորդում, որի թեման անկախ Հայաստանն էր։ Կազմակերպողի՝ Հայրիկյանի մասին [[ՊԱԿ]]-ն իմացավ [[1969]] թ. դատաքննության ժամանակ՝ նրան կցված մատնիչի միոցով։ [[1968]] թ. ԱՄԿ-ի ղեկավարների կալանավորումից հետո Հայրիկյանը դառնում է կուսակցության ամենագործուն անդամը։ ԱՄԿ-ին անդամագրվում են նորանոր մարդիկ։ Մշակվում է գաղտնի գործունեության հուսալի համակարգ. անդամները ստորաբաժանվում են ըստ խմբերի և մասնաճյուղերի, որոնք միմյանց հետ առնչվում են իրենց ղեկավարների կամ կապավորների միջոցով։ Առաջին անգամ Հայրիկյանը ձերբակալվում է [[1969]] թ. գարնանը, երբ [[20]] տարին դեռ չէր բոլորել։ Երիտասարդ գործչին բնութագրում է նախաքննությունից հետևյալ դրվագը. Հայրիկյանը հրաժարվում է ցուցմունքներ տալուց և պահանջում է, որ իրեն տանեն ՊԱԿ-ի նախագահ [[գեներալ-լեյտենանտ]] Բադամյանցի մոտ։ Հաջորդ օրը նրան ուղեկցում են գեներալի առանձնասենյակ։ Հայրիկյանը նրանից խնդրում է, որ մնան երկուսով, սակայն գեներալը մերժում է՝ ասելով, որ իր աշխատակիցներին վստահում է։ Հայրիկյանն առաջարկում է''.«Մենք երկուսս էլ հայ ենք, երկուսս էլ մեր հայրենիքի լավն ենք ցանկանում։ Եկեք, ես ներքևից, Դուք՝ վերևից համագործակցենք և ազատենք մեր հայրենիքը»:'' Ցնցված գեներալը գոռում է. «Կորիր այստեղից»։<ref name="Պարույր Հայրիկյան"/>
 
[[1970]] թ. Հայրիկյանը դատապարտվում է 4 տարվա ազատազրկման<ref name="books.google.am">[https://books.google.am/books?id=RTDg8ZCg5mgC&pg=PA579&dq=hayrikyan&hl=hy&sa=X&ved=0CCcQ6AEwA2oVChMIkYKYzISLxwIVhhFyCh0_QgC3#v=onepage&q=hayrikyan&f=false Encyclopedia of Modern Christian Politics: L-Z - By Roy Palmer Domenico, Mark Y. Hanley]</ref>՝ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության քր. օրենսգրքի 65 և 67 հոդվածներով։ Դատարանում իրեն մեղավոր չճանաչեց, հրաժարվեց դատապաշտպանից և ինքը պաշտպանեց՝ ոչ իրեն, այլ գերված հայրենիքը։ Առաջին ազատազրկման ժամկետը Հայրիկյանն անցկացնում է [[Մորդովա]]յի [[Բարաշեվո]] գյուղի քաղաքական կալանավորների համար նախատեսված ճամբարում։<ref name="blackseanews.net">[http://www.blackseanews.net/read/56174/ «Наш друг Паруйр Айрикян». Украинский диссидент о подвергшемся покушению кандидате в президенты Армении/ Василь ОВСИЕНКО, 1999]</ref> Իբրև քաղաքական կալանավոր անբասիր էր, ուներ մեծ հեղինակություն։ Ճամբարից կապ է հաստատում չբացահայտված ընկերների հետ, հոդվածներ է գրում և ուղարկում ընդհատակում տպագրելու համար։ Պատժախցերում եղած ժամանակ գրում էր երգեր և բանաստեղծություններ։
Տող 44.
[[1973]] թ., վերադառնալով ազատազրկումից, Պարույր Հայրիկյանը շարոնակում է քաղաքական գործունեությունը, ինչպես նաև ուսումը պոլիտեխնիկում։ Աշխատում է [[Նուբարաշեն]]ի գործվածքների գործատանը։ Հայրիկյանի բացակայության 4 տարիների ընթացքում ԱՄԿ-ն շարունակում է գործել ընդհատակում՝ հավատարիմ մնալով Ազատ ու Անկախ Հայաստանի գաղափարին։ Հայրիկյանը կալանավայրից ոգեշնչում էր ընկերներին։ Ճամբարում մշակում է «ՓԱՐՈՍ-2»-ը և ուղարկում դուրս. ԱՄԿ անդամները այն տպագրում և տարածում են։ [[1973]] թ. Հայրիկյանի վերադարձից հետո ԱՄԿ ծրագիրը փոփոխությունների է ենթարկվում. նրա առաջարկով հանվում են բոլոր այն դրույթները, որոնք հակադրվում էին ԽՍՀՄ սահմանադրությանը։ Հայրիկյանի անմիջական ղեկավարությամբ բազմահազար տպաքանակով տարածվում են «ՓԱՐՈՍ-2» ԼՐԱՑՈՒՑԻՉ թերթն ու բազմաթիվ թռուցիկներ ու կոչեր։
 
ԱՄԿ-ի հիմնադիր Հայկազ[[Հայկազն ԽաչատրյանիԽաչատրյան]]ի և մյուս ղեկավարների ձերբակալությունից հետո Հայրիկյանը դառնում է ԱՄԿ-ի փաստական ղեկավարը։<ref name="blackseanews.net"/> 1973 թ. ստեղծվում է ԱՄԿ-ի գործադիր խորհուրդ, որի նախագահ է ընտրվում Հայրիկյանը։ Ազատության մեջ մնալով ընդամենը 9 ամիս՝ նա ԱՄԿ-ն բարձրացրեց նոր աստիճանի. այդ ժամանակահատվածը կազմակերպության ամենաարգասաբեր շրջանն էր, քաղաքական նոր մտածելակերպի շրջան։
 
[[1974]] թ. անձնագրային կարգը խախտելու կեղծ մեղադրանքով Հայրիկյանին կալանավորում են՝ դատապարտելով 2 տարվա ազատազրկման։ Սակայան 2 ամիս անց հոդվածը փոխում են և դատապարտում ՀԽՍՀ Քր. օրենսգրքի 65 հոդվածի 2-րդ մասով և 67 հոդվածով։ Այս ապօրինի քայլը հիմնազուրկ էր, քանի որ ՊԱԿ-ը չկարողացավ որևէ ցուցմունք կորզել կալանավորված վկաներից։ Դատարանը հենվեց միայն Ռուբեն Խաչատրյանի ցուցմունքի վրա։ Նախաքննության ընթացքում Հայրիկյանն ու իր ընկերները գտնվում էին ՊԱԿ-ի մեկուսարանի տարբեր խցերում։ Սակայն նա կարողանում էր ոչ միայն նրանց հետ գաղտնի նամակագրական կապ ստեղծել, այլև հաստատել իր մշակած՝ ԱՄԿ-ի ծրագիրը։ Ծրագրի հիմնական դրույթը հետևյալն էր. ԽՍՀՄ սահմանադրության ընձեռած իրավունքով հանրաքվեի միջոցով հասնել Խորհրդային Հայաստանի անկախացմանը։ Այս ծավալուն փաստաթուղթը մեկուսարանից դուրս ուղարկելու փորձը ձախողվում է և Հայրիկյանն այս անգամ դատապարտվում է 7 տարվա կալանքի և 3 տարվա աքսորի։ Ի դեպ, նախաքննության ընթացքում, բացի ԱՄԿ-ի ծրագրից, գրում է նաև մի քանի երգեր ու բանաստեղծություններ։ Այս և այլ երգերով Պարույր Հայրիկյանը դառնում է ազգային-հայրենասիրական արդի երգարվեստի հիմնադիրը Հայաստանում։