Ողջույն խմբագրել

  Բարի գալո՜ւստ։   Welcome message in English
Ողջույն Esamvel, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքրության և ներդրումների համար։ Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
  Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
  Ավազարկղ
Փորձարկումների և սևագրությունների համար
  Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
  Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
  Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
  Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


 

Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ինքնաբար մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ իմ քննարկման էջում կամ հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ Bekoքննարկում 16:50, 17 Հուլիսի 2011 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր Տարի խմբագրել

  Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
Հարգելի, Esamvel, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2011 թվականին հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք որ 2012-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար և համատեղ ուժերով այն կհասցնենք պատշաճ մակարդակի։ Հարգանքներով՝ ՀՎ կարգավորող խումբ։


Դաշնակահարը խմբագրել

Ի՞նչ եք անում Դաշնակահարը հոդվածի հետ: Ի՞նչ իրավունքով: Ո՞վ էր ձեզ խնդրել այդպիսի բաներ անել այդտեղ: Դրա համար ես կամ: Այն էլ այս գլխավոր շրջանում, երբ այն թեկնածության է ներկայացված, իսկ դուք բռնում ինչ որ բաներ եք հեռացնում, փոխում իմ տեքստերից: Ի՞նչ եք անում: Խնդրում եմ այլևս ոչինչ այնտեղ չանել: Hovhannes 17:11, 9 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Լիովին քեզ հետ համաձայն եմ: Իմաստ չունի խմբագրել հոդվածը:--eSamvel (քննարկում) 09:45, 10 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Եվ ի՞նչ ես ուզում դրանով ասես: Hovhannes 11:06, 10 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Հովհաննես, ի՞նչ իրավունքով ես խմբագրին, որը հոդվածի տեքստի շարահյուսությունը պարզապես խելքի է բերում, արգելում փոփոխություններ կատարել: Մանավանդ, որ այդ միջամտությունը հոդվածին միայն օգուտ է բերում: Եթե հակառակն ես կարծում, ապա կետ առ կետ նշիր, որոնք են նրա սխալները:--Bekoքննարկում 12:08, 10 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Բեկո ջան, պետք չէ տրոլլինգով զբաղվել, ես չեմ էլ կարող որևիցէ մեկին այստեղ մի բան արգելել, քանի որ դրա ուժն էլ չունեմ (ադմին չեմ, որ հենց մի բան դուրս չգա, մեկին մեկ տարով արգելափակեմ): Ես զուտ մարդկայնորեն, տղամարդավարի, խնդրեցի մասնակցին չխմբագրել հոդվածը, հույս ունենալով, որ նա ճիշտ կհասկանա և կմտնի դրությանս մեջ: Հիմա դուք համարում եք, որ նրա փոխած ձևերն են ճիշտ, իսկ ես համարում եմ, որ իմ: Նշեցի, որ դա իմ թուլությունն է, երբ սկսում են ջնջել կամ փոխել իմ տեքստերը: Հիմա գիտեմ, կսկսեք ասել, խոսել, որ այդպես չէ, ամեն մեկը կարող է փոխել, ջնջել, բայց միևնույն է նշեցի: Ես ներկայացրել եմ հոդվածը քվեարկության, և ես եմ պատասխանատու նրա համար: Առաջադրողն է որոշում թե ինչ ձևով այն կներկայացվի, լավ թե վատ: Ես խնդրեցի, որ ներկայացվի իմ ձևով: Խնդրեցի, որ մանավանդ այս կարևոր պահին, ոչինչ չփոխվի այնտեղից: Ի՞նչ է, չի՞ կարելի: Hovhannes 13:38, 10 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Հովհաննես, դուք ձեզ պահում եք հայտնի անեկդոտի երրորդ հերոսի պես: Եթե համաձայն չեք իմ արած փոփոխությունների հետ, կարող եք ձեր հոդվածը հետ բերել նախնական տեսքի, դեմ չեմ: --eSamvel (քննարկում) 16:34, 10 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Esamvel, այդ անեկդոտը չգիտեմ ու ցանկություն էլ չունեմ իմանալ: Հետո. այստեղ չկան՝ «իմ» կամ «քո» հոդվածներ: Վիքիփեդիայում հոդվածներն ընդհանուր են, և ամեն մեկը կարող է ադեկվատ ձևով դրանք խմբագրել: Hovhannes 17:23, 12 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Esamvel, Hovhannes-ը իրավունք չուներ ձեզանից խնդրել/պահանջել չխմբագրել «Դաշնակահար» հոդվածը (նա դրա համար արգելափակվել է)։ Հիշեցնեմ, որ դուք ազատ կարող եք խմբագրել Վիքիպեդիայի ցանկացած հոդված։ Իսկ «իմ» կամ «ձեր հոդվածը» հասկացությունները այստեղ գոյություն չունեն, քանի որ ցանկացած ներդրում Վիքիպեդիայում նվիրաբերություն է հանրությանը։ --vacio 22:11, 15 Սեպտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն խմբագրել

Շնորհակալություն հարգելի մասնակից այդ տառասխալները ուղղելու համար...........--6AND5 (քննարկում) 19:17, 22 Հոկտեմբերի 2013 (UTC)Պատասխանել