«Մոսկվայի հայկական գերեզմանոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
 
== Պատմությունը ==
Գերեզմանոցը հիմնադրվել է [[1805]] թվականին, Մոսկվայի հայկական համայնքի տոհմավագ [[Մինաս Լազարև]]ի միջնորդությամբ: Վերջինիս նախձեռնությամբնախաձեռնությամբ, [[1808]]—[[1815]] թվականների ընթացքում կառուցվել է նաև [[Սուրբ Հարություն եկեղեցի (Մոսկվա) | Սուրբ Հարություն եկեղեցին]]: [[Եկեղեցի]]ն զուրկ է զանգակատնից, քանի որ մինչև [[1860]]-ական թվականները, Մոսկվայի և [[Պետերբուրգ]]ի հայկական եկեղեցիներում եկեղեցական զանգերի ղողանջն արգելված էր: Տաճարի կրոնական պատկանելիության մասին է վկայում գլխավոր մուտքի վերնամասում գտնվող [[խաչքար]]ը, իսկ ներսում` [[զոհասեղան]]ը, որն ինչպես ընդունված է հայկական [[տաճար]]ներում, տեղադրված է բարձրության վրա: Եկեղեցու շինության ողջ ներքնահարկում գտնվում է Լազարյանների [[դամբարան]]ը` գերեզմաններով (ներկայումս որմնաշարված, զնդանված և փակված է):
 
[[1850]]-ական թվականներին, գերեզմանոցը շրջափակվել է ճարտարապետ [[Միխայիլ Բիկովսկի|Միխայիլ Բիկովսկու]] նախագծած պարսպով: Գերեզմանոցն ունի [[շեղանկյուն|շեղանկյան]] ձև և եզրապատված է աշտարակներ ունեցող աղյուսաշար պարսպով: Այն իրենից ներկայացնում է ճարտարապետական հուշարձանների պահպանվող համակարգ: