«Էրզրումի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 62.
 
==== Օսմանյան բանակ ====
Օսմանյան բարձր հրամանատարությունը չկարողացավ վերականգնել 1915-ին ունեցած կորուստները: Դարդանելի ռազմագործողությունը տարավ բոլոր մարդկայն և ռազմատեխնիկական ռեսւրսները: Օսմանյան բանակի IX, X և XI [[բանակային կորպուս|բանակային կորպուսները]] չուժեղացվեցին, չվերահամալրվեցին և, հավելումն դրան, 1-ին և 5-րդ Ռազմարշավային զորախմբերը նետվեցին դեպի [[Միջագետք]]: Ի դեպ, Միջագետքում անգլիական զորքերի դեմ մարտական գործողությունների ավարտը գնալով հեռանում էր: Օսմանյան բարձր հրամանատարությունը, ընդունելով հանդերձ այլ [[ռազմաճակատներ]]ում իրավիճակի բարդությունը, այնուամենայնիվ որոշեց, թե հենց Միջագետքն է այն ռազմաճակատը, որտեղ պետք է կիրառվեն իր հիմնական ռազմական ջանքերը: Արդյունքում Կովկասյան ռազմաճակատը երկրորդական նշանակություն ստացավ: 1916 թվականի դրությամբ, Օսմանյան զորքերը կազմում էին 126.000 սվին և թուր, այլ տվյալներով՝ մինչև 134.000: Ընդ որում, դրանցից միայն 50.539-ն էին մարտական զինվորներ: Այստեղ առկա էր 74.057 հրացան, 77 գնդացիր և 180 միավոր հրետանի: Այլ տվյալներով՝ թուրքերը III բանակի կազմում ունեին 134.000 սվին ու թուր, 122 հրանոթ, դրանց գումարած՝ 400 հրանոթ բերդային հրետանու կազմում: Ի դեպ, մինչև այդ, Էրզրումի պաշտպանության համար նախատեսված հրետանու մեծ մասն ուղարկվել էր Դարդանել՝ մարտնչելու բրիտանական զորքերի դեմ և փրելու Օսմանյան կայսրության մայրաքաղաք [[Կոստանդնուպոլիս]]-[[Ստամբուլ|Ստամբուլը]]: Էրզրումում և նրա շրջակա Արևմտյան Հայաստանի գավառներում թողնված հրանոթները ավելի հին տեսակի զենքեր էին և առանձնապես լավ վիճակում չէին: Օսմանյան բանակի զինվորներըանձնակազմը ևս լավ վիճակում չէինչէ: Նրանք տառապում էին սննդի պակասությունից, ինչը սվորոկանսովորական բան էր այդ ժամանակվա թուրքական բանակի զինվորներից շատերի համար: Օսմանյան զորքերը Արևմտյան Հայաստանում մեծաքնակ էին թղթի վրա, սակայն իրականում պատկերը շատ տխուր էր: Աղբյուրներից մեկի համաձայն՝ Էրզրում-Կարինում և շրջակա տարածաշրջանում առկա էր մոտ 78.000 թուրքական զինվոր,<ref name="caven"/> սակայն որոշ մասնագետների կարծիքով իրականում դա հրացանների թիվն է, այլ ոչ թե զինվորների:
 
== Մարտական գործողությունների ընթացք ==