«Լիզին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 1.
{{նյութ}}
'''Լիզին''', α,ε-դիամինակապրոնաթթու, անփոխարինելի ամինաթթու։ Անգույն բյուրեղներ են, մոլեկուլային զանգվածը 146,19։ Հանդես է գալիս D և
L—ձևերով։ Բնականը L ձևն է։ Հալման ջերմաստիճանը՝ 224—225 °C, լավ է լուծվում ջրում, թթուներում ու հիմքերում, վատ՝ սպիրտում։ Լիզինը անջատվել է կազեինի հիդրոլիզատից ([[1889]])։ Լիզինում պարունակվում է բուսական և կենդանական ծագում ունեցող համարյա բոլոր սպիտակուցներում, չի սինթեզվում մարդու և կենդանիների օրգանիզմում։ Սնունդի մեջ լիզինի բացակայությունը դանդաղեցնում է երեխաների աճը, մեծերի մոտ առաջացնում է բնականոն կենսագործունեության խանգարում, որն արտահայտվում է ազոտի բացասական հաշվեկշռով։ Լիզինի օրական պահանջը հասուն մարդու մոտ կազմում է 23 մգ/կգ քաշին, մանուկներինը՝ 170 մգ/կգ։ Արդյունաբերության մեջ լիզին ստանում են մանրէակենսաբանական սինթեզով։ Լիզինը կիրառվում է գյուղատնտեսական կենդանիների կերը և որոշ սննդանյութեր հարստացնելու նպատակով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիզին» էջից