«Տեկորի տաճար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 80.
== Պատմություն ==
=== Եկեղեցու ավերումը ===
Հայտնի է Տեկորի Ս. Երրորդություն վանքի վանահայր ՀավհաննեսըՀովհաննեսը, որին 724-ին կաթողիկոս [[ՀավհաննեսՀովհաննես Գ Օձեցի]]ն մեղադրել է դավանաբանական մոլորությունների մեջ։ 10-րդ դ. նորոգվել է եկեղեցու [[գմբեթ]]ի վեղարը, նախկին կղմինդրել ծածկը փոխարինվել է քարե սալերով, նեղացվել են ճակատների լուսամուտները։ Ըստ պատերի փորագրված արձանագրությունների՝ 971-ին [[Խոսրովանույշ]] թագուհին ազատել է Տեկորը հարկերից, 999-ին վանքը ստացել է նվիրատվություններ, [[1008]]-ին [[Կատրեմիդե]] թագուհին ազատել է Տեկորը «քուստակ» հարկից, [[1014]]-ին և [[1018]]-ին հաստատվել է Տեկորի ապահարկությունը, 1042-ին ՄԱգիստրոս Պահլավունու դուստրը ազատել է Տեկորը հարկից։ 17-րդ դարում վանահայր Հավհաննես վարդապետը դիմադրել է վանքը կողոպտող ավազակներին և նահատակվել։ 19-րդ դ. Տեկորի Ս. Երրորդություն վանքը ունեցել է մոտ 300 հավարելահողեր և արոտատեղիներ, որոնք [[1888]]-ին տրվել են վարձով։ 20-րդ դարի սկզբին վանքի եկեղեցու վթարային վիճակի պատճառով ժամասացությունները դադարեցվել են։ [[1911]]-ին փլվել է եկեղեցու գմբեթը։ [[1920]]-ից հետո Տեկորի Ս. Երրորդություն վանքը լրիվ ավերվել է՝ շրջակա գյուղերի բնակիչները պատերից պոկել են քարերը և օգտագործել։
 
Տեկորի Ս. Երրորդություն վանքի եկեղեցու քառամույթ գմբեթավոր բազիլիկ հորինվածքը հետագայում նախատիպ է ծառայել Հայաստանի 6-17-րդ դդ. բազմաթիվ [[եկեղեցի]]ների համար, իսկ 9-11-րդ դդ. անցել է [[Բյուզանդիա]] ու լայն տարածում ստացել [[ուղղափառ]] (օրթոդոքս) երկրներում։