«Ջելալ Բայար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական
Տող 62.
[[1919]] թվականին Բայարը Սարուխանից ընտրվել է պատգամավոր օսմանյան պառլամենտում։ Չհամաձայնվելով Սուլթանի առաջարկած սահմանադրության նոր տարբերակի հետ՝ [[1920]] թվականին նա գնում է [[Անկարա]]՝ որպեսզի միանա [[Մուստաֆա Քեմալ Աթաթուրք|Մուստաֆա Քեմալին]] և Թուրքական ազատագրական շարժմանը։
 
Բայարը դառնում է [[Առաջին աշխարհամարտ]]ից հետո կազմավորված Անատոլիի և Ռումելիի իրավունքների պաշտպանման հասարակության ակտիվ անդամ։ Նա Բուրսից ընտրվում է Թուրքիայի գերագույն ազգային հավաքի պատգամավոր։ Նույն թվականին նա սկսում է աշխատել որպես էկոնոմիկայի նախարարի տեղակալ, իսկ [[1921]] թվականի փետրվարի 27-ին դառնում է էկոնոմիկայի նախարար։ Բայարը ղեկավարում է բանակցող հանձնաժողովը [[Չերքեզ Էթհեմ]]ի ապստամբության ժամանակ։ [[1922]] թվականին Բայարը Լոզանյան հանձնաժողովում Թուրքիայի պատգամավորության անդամ էր, որպես Իսմաթ Ինոնուի խորհրդատու։ Ընտրություններից հետո, [[1923]] թվակաինթվականին, նա ընտրվում է պատգամավոր [[Իզմիր]]ից:[[1924]] թվականի օգոստոսի 26-ին Բայարը Անկարայում հիմնադրում է գործադիր բանկ, որի գլխավոր կառավարիչն է եղել մինչև [[1932]] թվականը։
 
[[1937]] թվականի հոկտեմբերի 25-ին Իսմաթ Ինոնուի հեռանալուց հետո Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Բայարին նշանակում է 9-րդ կառավարության վարչապետ։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է մինչև Աթաթուրքի մահը, քանի որ նրա մահվանից հետ դառնում է նախագահ։ Սակայն Ինոնուի հետ տարաձայնությունները բերում են նրան, որ [[1939]] թվականի հունվարի 25-ին Բայարը իր լիազորություններից հրաժարվում է։