«Laissez-faire»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+ 5 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
'''Laissez-faire''' (լեսե-ֆեր, ֆրանսերենից՝ թույլ տվեք անել, սակայն այս համատեքստում՝ թույլ տվեք գնալ<ref>[http://www.businessdictionary.com/definition/laissez-faire.html Laissez-faire], Business Dict</ref>), '''չմիջամտելու սկզբունք''', տնտեսական դոկտրինա, որի համաձայն պետության միջամտությունը երկրի տնտեսությանը պետք է լինի նվազագույնս։ Սա ֆրանսիացի տնտեսագետ և վաճառական [[Վենսան դեդը Գուրնե]]ի (1712-1759) ելույթից է, որը նա կարդացել է 1758 թվականին տնտեսագետ-ֆիզիոկրատների (ազատ առևտրի կողմնակիցների) ժողովին։ Իր ելույթում նա ապացուցում էր, որ արհեստների և առևտրի զարգացման համար կառավարությունը չպետք է միջամտի ձեռնարկատիրական ոլորտին։ Ուսմունքը զարգացել է [[Դասական քաղաքատնտեսություն|դասական դպրոցի]] տնտեսագետների աշխատություններում (մասնավորապես [[Ադամ Սմիթ]]ի «[[Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների շուրջ]]» աշխատությունում<ref name="Fine, Sidney 1964">Fine, Sidney. ''Laissez Faire and the General-Welfare State''. United States: The University of Michigan Press, 1964. Print</ref>, եզրը Սմիթը չի ներմուծել և դատելով Նավիգացիոն ակտերի և վաշխառության օրենքի նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքին՝ այս հարցում նա դոգմատիկ չէր)։
 
Այս սկզբունքի հիմնական փաստարկը պնդումն է առ այն, որ տնտեսությունը այնպիսի ինքնակարգավորվող համակարգ է, որն ինքն է գտնում արդյունավետ հավասարակշռություն, իսկ պետության միջամտությունն աղավաղում է տնտեսական գոծակալների միջոցով ստացած ազդանշանները և արդյունավետ հավասարակշռությունը անհասանելի է դառնում։ Պետությանը հատկացվում է «գիշերային պահակի» դեր՝ շուկայում տնտեսական գործակալների փոխազդեցության կանոնների սահմանում և դրանց իրականացման հսկում, սակայն ոչ մի դեպքում շուկայի ինքնուրույն սուբյեկտի հսկում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Laissez-faire» էջից