«Լուի VII Երիտասարդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 42.
 
=== Լուին և Պլանտագենետները ===
Լուիի և ձևական վասալներից ամենաուժեղի՝ [[Հենրի II Պլանտագենետ]]ի, հետ հարաբերությունները սկզբում խաղաղ էին։ [[1156]] թվականին Հենրին Լուիին երդում է տալիս իր ֆրանսիական տիրույթների համար։ [[1158]] թվականին համաձայնություն է ձեռք բերվում անգլիական արքայի որդու և ֆրանսիական արքայի դստեր ամունությանամուսնության վերաբերյալ։ Միաժամանակ, Լուին ձգտում էր թույլ չտալ Պլանտագենետների հետագա ուժեղացումը։ 1159 թվականին, երբ Հենրին, պաշտպանելով իր կնոջ ժառանգական իրավունքները, պաշարում է [[Թուլուզ]]ը, Լուին օգնության է գալիս քաղաքին։ Ամրոցի պարսպին նրա հայտնվելը Պլանտագենետին ստիպում է նահանջել<ref>Jane Marindale: ''An Unfinished Business. Angevin Politics and the Siege of Toulouse, 1159'', в: ''Anglo-Norman Studies'' 23 (2000), S. 115-154</ref>։
 
Իր երրորդ ամուսնությամբ ([[1160]] թվական) Լուին ամրապնդում է Շամպայնի կոմսերի հետ դաշինքը, ինչը ամրապնդում է նրա դիրքերը անգլոնորմանական միապետների հետ հավանական դիմակայությունում։ Նոր հեռանկարներ են առաջանում [[1170]]-ական թվականների սկզբին, երբ սրվում է իրավիճակը Հենրիխի և նրա որդիների միջև փոխհարաբերություններում, որոնք հավակնում էին երկրի կառավարման մեջ մասնակցություն ունենալուն։ [[1173]] թվականին Լուին [[Փարիզ]]ում ընդունում է արքայազներից ավագին, իր փեսա [[Հենրիխ Երիտասարդ Արքա|Հենրիխ Երիտասարդ]]ին և նրան է տրամադրում իր օգնությունը։