«Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
Ներկայացված են հիմնականում հայ ժամանակակից նկարիչների՝ [[Մինաս Ավետիսյան]]ի, [[Վրույր Գալստյան]]ի, [[Հակոբ Հակոբյան (նկարիչ)|Հակոբ Հակոբյան]]ի, [[Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան]]ի, [[Էմիլ Գազազ]]ի, [[Սարգիս Համալբաշյան]]ի, Աշոտ Ղազարյանի (Աշոտ-Աշոտ) և այլոց ստեղծագործությունները։
 
Թանգարանի առաջին ցուցանմուշները հայ արվեստագետների նվիրատվություններն էին և [[1960]]-ական թվականների՝ [[Հայաստան]]ի ու [[Սփյուռք]]ի նկարիչների գործեր։ Հետագայում ցուցանմուշների քանակն ավելացել է [[ՀՀ մշակույթի նախարարություն|ՀՀ մշակույթի նախարարության]] գեղարվեստական ֆոնդի և ձեռքբերումների շնորհիվ։ Թանգարանում ցուցադրվում են [[Մինաս Ավետիսյան]]ի, [[Աշոտ Հովհաննիսյան (նկարիչ)|Աշոտ Հովհաննիսյանի]]ի, [[Մարտին Պետրոսյան]]ի, [[Գայանե Խաչատուրյան]]ի, [[Վրույր Գալստյան]]ի, [[Վաղարշակ]], [[Հենրի Էլիբեկյան|Հենրի]] ու [[Ռոբերտ Էլիբեկյան|Ռոբերտ Էլիբեկյանների]], [[Հարություն Կալենց|Հարություն Կալենցի]], [[Ռուդոլֆ Խաչատրյան|Ռուդոլֆ Խաչատրյանի]], [[Վարուժան Վարդանյան|Վարուժան Վարդանյանի]], [[Աշոտ Բայանդուր|Աշոտ Բայանդուրի]], սփյուռքահայ նկարիչներ [[Ժիրայր Օրագյան]]ի, [[Ժանսեմ]]ի, [[Գառզու]]ի, [[Ասատուր Պզտիկյան]]ի և ուրիշների գործերից։ Թանգարանի հավաքածուն համալրվել է միջին ու երիտասարդ սերնդի՝ [[Սարգիս Համալբաշյան]]ի, [[Արթուր Սարգսյան (նկարիչ)|Արթուր]] և [[Արարատ Սարգսյան|Արարատ Սարգսյանների]], Մարինե Դիլանյանի, [[Ալբերտ Հակոբյան|Ալբերտ Հակոբյանի]], [[Սամվել Բաղդասարյան (քանդակագործ)|Սամվել Բաղդասարյանի]], Արևիկ Արևշատյանի, [[Կամո Նիգարյան|Կամո Նիգարյանի]], [[Տիգրան Մատուլյան|Տիգրան Մատուլյանի]], [[Թենի Վարդանյան]]ի և այլ ճանաչված նկարիչների աշխատանքներով։ [[2004]] թվականին բարերար [[Գրիգոր Մուրադյան]]ըՄուրադյանը թանգարանին է նվիրել ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանդակագործ [[Էմիլ Գազազ|Էմիլ Գազազի]] աշխատանքներից։ Թանգարանը մայրաքաղաքի տարբեր ցուցասրահներում («Գևորգյան», «Ակադեմիա» և այլն), [[Հայաստանի նկարիչների միություն|Հայաստանի նկարիչների միության]] դահլիճներում հաճախակի կազմակերպում է ցուցահանդեսներ, հրատարակել է մի շարք ալբոմներ՝ «Քոչար», «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան», «Հովնաթանյանից Մինաս», «Թանգարան», «Մինաս Ավետիսյան», «Վրույր Գալստյան», «Աշոտ Հովհաննիսյան» և այլն։ 2006–2007 թվականներին [[Ֆրանսիա]]յում՝ «Հայաստանի տարի», [[2007]] թվականին [[Հռոմ]]ում՝ «Հայ մշակույթի օրեր» ծրագրերի շրջանակներում թանգարանը կազմակերպել է նոր ցուցադրություններ, տպագրել կատալոգներ։
 
== Ծանոթագրություններ ==