«Համլետ Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
1978-1980 թվականներին աշխատել է [[Հայաստանի ազգագրության թանգարան|Հայաստանի ազգագրության պետական թանգարան]]ում` որպես հնեազգագրության բաժնի վարիչ, 1981-2007 թվականներին՝ [[հնագիտության և ազգագրության ինստիտուտ]]ում` նախ որպես գիտաշխատող, 1988 թվականից` որպես ավագ գիտաշխատող: 2007 թվականի մարտից Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի վարիչն է<ref>{{Cite web|url=http://ysu.am/science/hy/Hamlet-Petrosyan|title=Համլետ Լենսերի Պետրոսյան|website=ysu.am|accessdate=2016-10-07}}</ref>:
 
Որպես փորձագետ մասնակցել է [[Համաշխարհային բանկ]]ի, [[ՄԱԿ]]-ի զարգացման գրասենյակի, [[Բաց հասարակության ինստիտուտ]]ի քսանից ավելի հետազոտական ծրագրերի: Աղքատության հաղթահարման ռազմավարական Ծրագրի շրջանակներում մշակել է Աղքատության հաղթահարման մշակությաինմշակութային համակարգը: «Հայաստան» հիմնադրամի հանձնարարությամբ կազմել է Մշակութային հուշարձանների համակարգչային շտեմարանի հայեցակարգն ու գործառական մեխանիզմները, ստեղծել և տնօրինում է [http://www.khachkar.am www.khachkar.am], [http://www.Tigranakert.am www.Tigranakert.am] ինտերնետային կայքերը, ՀՀ և Արցախի խաչքարերի թվային շտեմարանը, [[ՀՀ մշակույթի նախարարություն|ՀՀ մշակույթի նախարարության]] հանձնարարությամբ` Լեռնային Ղարաբաղի իսլամական հուշարձանների թվային շտեմարանը:
 
Հեղինակ է տասից ավելի մենագրությունների, հարյուր հիսունից ավելի հոդվածների և հրապարակումների, որոնք լույս են տեսել [[Հայաստան]]ում և արտասահմանում<ref>{{Cite web|url=http://yerevan.academia.edu/HamletPetrosyan|title=Hamlet L. Petrosyan {{!}} Yerevan State University - Academia.edu|website=yerevan.academia.edu|accessdate=2016-10-07}}</ref>: