«Պատյանով մարդը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: ) — → ), oգտվելով ԱՎԲ
Տող 6.
|նկարագրություն =
|ժանր = պատմվածք
|հեղինակ = [[Անտոն Չեխով]]
|երկիր = Ռուսաստան
|բնագիր լեզու = [[ռուսերեն]]
Տող 25.
}}
'''«Պատյանով մարդը»'''՝ ({{lang-ru|Человек в футляре}}), [[Անտոն Չեխով|Անտոն Պավլովիչ Չեխովի]] պատմվածքներից է, որը գրվել է 1898 թվականի մայիսին:
Այն առաջին անգամ հրատարակվել է 1898 թվականին «Ռուսական միտք» ամսագրի 7-րդ համարում: «Փոքրիկ եռապատման» առաջին հատված<ref> Российская государственная библиотека</ref>:
== Ստեղծման պատմություն ==
Այս ստեղծագործության գաղափարը Չեխովի մոտ առաջացավ ամռանը: «Փոքրիկ եռապատում» շարքը, որը բաղկացած է երեք պատմվածքներից՝ «[[Պատյանով մարդը]]», «[[Հաղարջը]]», «[[Սիրո մասին]]», չպետք է ավարտվեր «Սիրո մասին» պատմվածքով: Պատմվածքները գրելու ժամանակ Չեխովի մոտ ստեղծագործական անկում էր, իսկ ավելի ուշ նրան շեղեց [[Տուբերկուլոզ|տուբերկուլոզովտուբերկուլոզ]]ով հիվանդանալը: Պատմվածքի վրա Չեխովը աշխատել է 1898 թվականի մայիս-հունիսին Մելիխովոյում: 1898 թվականի հունիսի սկզբին պատմվածքը պատրաստվում էին հրատարակել, իսկ 1898 թվականի հունիսի 15-ին ձեռագիրը ուղարկեցին ամսագիր:
Չեխովը այս պատմվածքի մասին գրել է իր նոթատետրում<ref>Паперный З. С. Записные книжки Чехова — Москва: Советский писатель, 1976, с. 389</ref>:
{{քաղվածք|«Պատյանով մարդը»՝ նրա ամեն ինչը պատյանում էր, թվում էր, ժպտում է, գտել է իր իդեալին:|}}
== Նախատիպը ==
Բելիկովի ճշգրիտ նախատիպը անհայտ է: Որոշ ժամանակակիցներ (այդ թվում՝ [[Վլադիմիր Բոգորազ|Վլադիմիր Բոգորազը]]ը և [[Միխայիլ Պավլովիչ Չեխովը]]) կարծում են, որ «պատյանով մարդու» նախատիպը եղել է տագանրոգի գիմնազիայի տեսուչ [[Ալեքսանդր Դյակոնով|Ալեքսանդր Դյակոնովը]]ը, մյուսները նկարագրում էին Դյակոնովի բնավորության գծերը` առաջինների կարծիքները հերքելու համար: Այսպես Պավել Ֆիլևսկին նշել է Դյակոնովի մեծահոգությունը և գրել.
{{քաղվածք|«Ես պնդում եմ, որ «Պատյանով մարդը» Դյակոնովի հետ ընդհանուր կապ չունի և Անտոն Չեխովի այս ստեղծագործությունում որևէ տեղական կոլորիտ չենք կարող գտնել»<ref name=autogenerated1>[http://az.lib.ru/c/chehow_a_p/text_0100.shtml#114 Человек в футляре. Примечания]</ref>|}}
[[Յուրի Սոբոլևը]] կարծում էր, որ Չեխովի ստեղծագործության հավանական նախատիպը կարող էր դառնալ հայտնի հրապարակախոս Միխայիլ Մենշիկովը: Չեխովը իր օրագրերից մեկում գրել է նրա մասին:
{{քաղվածք|«Մ.-ն, չոր եղանակին քայլում է կրկնակոշիկներով, կրում է հովանոց, որպեսզի չմահանա արևի հարվածից, վախենում է լվացվել սառը ջրով, բողոքում է սրտի դադարումից»<ref> Ю. Соболев. Чехов. Статьи. Материалы. Библиография. М., 1930, стр. 163—165</ref>|}}
Սակայն Մենշիկովի և Բելիկովի նմանությունը կարելի է նշել միայն արտաքնապես<ref name=autogenerated1 />: Չեխովը գրել է իր եղբոր՝ Իվան Չեխովի մասին:
{{քաղվածք|«Նա Իվանն է, մի քիչ ճերմակել է, ամեն ինչ շատ էժան է և շահավետ է գնում, և նույնիսկ լավ եղանակին վերցնում է իր հետ հովանոց»<ref>Письмо Ал. П. Чехову, 22 или 23 сентября 1895 г.</ref>|}}:
Տող 51.
== Սյուժե ==
Պատմությունը սկսվում է երկու որսորդների՝ Իվան Իվանիչ Հիմալայսկու և Բուրկինի գիշերային նկարագրությունից: Նրանք մնացել էրն գյուղի ղեկավարի մառանում և միմյանց պատմում էին տարբեր պատմություններ: Զրույցը ընթանում էր «բնույթով միայնակ» մարդկանց մասին, որոնք մենակյաց խեցգետնի կամ խխունջի նման փորձում են մտնել իրենց պատյանի մեջ: Բուրկինը պատմում է ինչ-որ Բելիկովի մասին, ով վերջերս է մահացել իր քաղաքում:
[[Պատկեր:The Soviet Union 1959 CPA 2292 stamp (Anton Chekhov and Scene from his Works).jpg|250px|մինի|Անտոն Չեխով, «Պատյանով մարդը» պատմվածք, ԽՍՀՄ դրոշմանիշ, 1959 ]]
Բելիկովը եղել է «Պատյանով մարդ»: Նա նույնիսկ տաք եղանակին դուրս էր գալիս վերարկույով, կրկնակոշիկներով և հովանոցով: Նրա դեմքը, թվում էր, նույնպես պատյանի մեջ էր, նա միշտ թաքցնում էր այն օձիքի հետևում: Այս մարդը ուներ անդիմադրելի ցանկություն՝ ստեղծել իր համար մի պատյան, որտեղ նա կարող էր թաքնվել իրականությունից: Անգամ մի փոքր շեղումը կամ խախտումը կանոններից նրան ստիպում էին անհանգստանալ: Մանկավարժական խորհուրդի ժամանակ նա բոլորին ճնշում էր իր կասկածներով ու զգուշությամբ: Իր հոգոցներով և հոտառությամբ նա ճնշում էր բոլորին, և բոլորը նրան զիջում էին ու վախենում նրանից: Բելիկովը ուներ տարօրինակ սովորություն՝ քայլում էր ուսուցիչների սենյակներում, նա գալիս էր, նստում և լռում էր: Այսպես նա «պահպանում էր լավ հարաբերությունները իր ընկերների հետ»:
Մի անգամ դպրոցում նշանակեցին պատմության և աշխարհագրության նոր ուսուցիչ, որը մենակ չէր եկել, այլ իր քրոջ Վարենկայի հետ: Նա տնօրենի ծննդյան օրը գերեց բոլորին, անգամ Բելիկովին: Եվ այդ ժամանակ բոլորը որոշեցին նրանց ամուսնացնել: Վարենկան դեմ չէր ամուսնանալ: Սակայն Բելիկովը կասկածում էր, նա անընդմեջ խոսում էր Վարենկայի մասին, ընտանեկան կյանքի մասին, այն մասին, որ ամուսնությունը դա լուրջ քայլ է: