«Դիզակի մելիքություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}{{անաղբյուր}}
== Դիզակի մելիքություն ==
[[Դիզակ]]ի [[մելիքություն]], ավատական իշխանություն [[համանուն]] [[գավառ]]ում։ Ձևավորվել է [[16]]-րդ [[դար]]ի վերջին և իրավական վավերացում ստացել է [[1603]] թվականին՝ [[Իրան]]ի [[շահ]] [[Աբբաս I]]-ի [[հրովարտակ]]ով։ [[Մելիք]]ի տիտղոս և ժառանգաբար իշխելու [[իրավունք]] է ստացել Դիզակի տեր Սուջումը՝ սերված [[Առանշահիկ]] հնագույն իշխանական տոհմից տարընձյուղած [[Եսայի Աբու-Մուսե]]ի ժառանգներից։ Դիզակի [[մելիքություն]]ը [[Խամսայի մելիքություններ]]ից մեկն էր և օտար նվաճողների դեմ [[17]]-րդ դարի վերջին ու [[18]]-րդ դարի սկզբին ձևավորված նրանց զինական դաշնակցության անդամը։ Զինակցության մեջ 18-րդ դարի [[1]]-ին կեսին կարևոր դեր է խաղացել Դիզակի մելիքությունը, որի տեր մելիք Եգանը (Ավան) օսմանյան թուրքերի դեմ պայքարում ցուցաբերած եռանդի համար [[Նադիր շահ]]ից ստացել է Խամսայի երկրի գերագահությունը։ Նրա անունով Դիզակի մելիքության տերերն այնուհետև կոչվել են [[Մելիք-Եգանյաններ]] (Մելիք- Ավանյաններ), որոնց նստավայրն էր Տող ավանը։ Դիզակի մելիքությունը հարատևել է մինչև [[Ռուսաստան]]ի հետ [[Արևելյան Հայաստան]]ի միացումը ([[1828]])։