«Սարգոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Սարգոն''' Հին, Սարգոն Աքքադացի ([[աքքադերեն]] Շարրում-քեն, Շարրուքին), [[Աքքադ]] պետության հիմնադիր մ․ թ․ ա․ 24–րդ դար։ Սեմական ծագումով, [[Քիշ]] քաղաքից, ըստ ավանդության սերել է ժողվրդականժողովրդական ցածր խավերից։ [[Շումեր]]ի թագավոր Լուգալզագգիսիի կողմից Քիշի ավերումից հետո, [[Աքքադ]]ը դարձրել է [[Թագավորություն|թագավորության]] կենտրոն։ Հաղթել է Լուգալզագգիսիին և նվաճել [[Միջագետք]]ի բոլոր քաղաք-պետությունները, հասել մինչև [[Էլամ]], [[Ասորիք]] և [[Փոքր Ասիա]]։ Նրա օրոք տաճարային տնտեսությունները ձուլվել են արքայականի հետ։ Սարգոնի պետությունը կենտրոնացված բռնապետություն ստեղծելու առաջին փորձն էր, որտեղ ոչ տոհմիկ արքայական բյուրոկրատիան կառավարման մարմիններից դուրս է մղել տոհմիկ ազնվականությանը, իսկ քաղաք-պետությունների ինքնավարական մարմինները (խորհուրդ, ժողովրդական ժողով) դարձել են վարչական ստորին օղակներ։
 
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=219}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սարգոն» էջից