«Ջեյմս Ջոուլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
Ջեյմս Ջոուլն աշխատել է հայտնի ֆիզիկոս ու քիմիկոս [[Ջոն Դալտոն]]ի և նրա ղեկավարությամբ սկսել իր փորձարարական հետազոտությունները։ [[1841]] նա բացահայտել է ([[Էմիլի Լենց]]ից անկախ), որ մետաղե հաղորդիչով էլեկտրական հոսանք անցնելիս անջատվող ջերմության քանակը համեմատական է հաղորդիչի էլեկտրական դիմադրությանը, հոսանքի ուժի քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (հայտնի է որպես [[Ջոուլ-Լենցի օրենք]])։
 
1843–50 նա փորձերով ցույց է տվել, որ [[մեխանիկական աշխատանք]]ը [[ջերմություն|ջերմության]] կարող է վերածվել խիստ որոշակի համամասնությամբ, և որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը։ Դրանով նա տվել է [[էներգիայի պահպանման օրենք]]ի փորձնական հաստատումը։ 1851 Ջուոլը տեսականորեն որոշել է որոշ գազերի [[ջերմունակություն]]ը, ջերմությունը դիտելով որպես մասնիկների շարժում։ Նա հետազոտել է [[գազ]]ի սեղմման և ընդարձակման ժամանակ առաջացող ջերմային երևույթները, մասնավորապես, նոսրացած գազերի ընդհարձակման փորձերով ցույց է տվել, որ դրանց ներքին էներգիան կախված չէ ծավալից, ինչը և ընդհունվելընդունվել է [[իդեալական գազ]]ի համար։ Անգլիացի ֆիզիկոս [[Վիլյամ Թոմսոն]]ի հետ Ջոուլը փորձնական ճանապարհով պարզել է, որ ծակոտկեն միջնորմով գազի դանդաղ, ստացիոնար, ադիաբադ հոսույթի դեպքում գազի ջերմաստիճանը փոխվում է ([[Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ]])։ Կառուցել է թերմոդինամիկական [[ջերմաստիճանային սանդղակ]], տեսականորեն որոշել մի շարք գազերի ջերմունակությունը։ Հաշվարկել է նաև գազի [[մոլեկուլ]]ների շարժման արագությունը և հայտնաբերել այդ արագության կախումը ջերմաստիճանից։ Գազի ճնշումը նա համարել է անոթի պատերին գազի մասնիկների հարվածների արդյունք։ Ջոուլը հայտնաբերել է նաև [[մագնիս]]ական հագեցման երևույթը [[ֆեռոմագնիսականություն|ֆեռոմագնիսների]] մագնիսացման դեպքում։
 
''Միավորների միջազգային համակարգում 1 Ջ հավասար է այն աշխատանքին, որ կատարվում է, երբ 1 Ն ուժի կիրառման կետն ուժի ազդման ուղղությամբ տեղափոխվում է 1 մ–ով։ 1Ջ=1Ն.մ''<ref>Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, 2008, էջ 320</ref>