«Միքայել Թումանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
[[1914 թվական]]ին ավարտել է [[Մոսկվա]]յի գյուղատնտեսական ինստիտուտը (այժմ՝ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա)։ Թումանյանը եղել է իր հիմնադրած մասնավոր երկրագործության ամբիոնի վարիչ նախ [[Երևան]]ի համալսարանում (մինչև [[1930]]), ապա հայկական գյուղատնտեսական ինստիտում ([[1930]]-[[1949]])։ [[1944 թվական]]ին Թումանյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ՀԽՍՀ ԳԱ երկրագործության ԳՀԻ, որի տնօրենն է եղել մինչև [[1950 թվական]]ը։ ԹումայանըԹումանյանը ՀԽՍՀ-ում հայտնաբերել և ուսումնասիրել է վայրի ցորենի մի քանի տեսակներ իրենց տարատեսակներով։ Ուսումնասիրությունները նվիրված են դաշտային պայմաններում մշակվող բույսերի ձևառաջացման, բույսերի [[օնտոգենեզ]]ում փոփոխությունների օրինաչափությունների հայտնաբերման հարցերին։ Դրանք նպաստեցին ճշտելու կուլտուրական ցորենի ծագման ու զարգացման հարցերը, բարելավելու ՀԽՍՀ-ում մշակվող ցորենի տեղական հինավուրց սորտերը (սպիտակահատ, գալգալոս, կարմիր սլֆահատ, կարմիր կունդիկ և այլն)։ Թումանյանը եղել է [[Անդրկովկասյան ֆեդերացիա]]յի Կենտգործկոմի անդամ ([[1935]] - [[1937]]), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալ ([[1944]]-[[1947]])։ [[Լենինական]]ի դաշտավարական տեխնիկումը կոչվում է Թումանյանի անվամբ։ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում սահմանված է ակադեմիկոս Թումանյանի անվան ուսանողական մեկ թոշակ։
 
== Գրականություն ==