«Անտեսանելի մարդը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Հայերեն թարգմանությունը: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 17.
 
== Սյուժե ==
Այս վեպում նկարագրվում է անգլիացի ֆիզիկոս-գիտնական Գրիֆինի ճակատագիրը, ով հայտնագործել էր այն մեքենան, որը մարդուն կդարձներ անտեսանելի։ Ճիշտ է ամբողջովին անտեսանելի դառնալու համար մարդը պետք է լինի [[Ալբինիզմ|ալբինիլսնամաշկ]]ստ, որը հենց Գրիֆինն էր։ Գիրֆֆինը չէր ցանկանում շուտ ցույց տալ իր հատնագործությունը, որպեսզի հետո ստեղծեր մեծ սենսիացիա։ Բայց հանգամանքները դասավորվեցին այնպես, որ նյութերի պակասության պատճառով նա չկարողացավ շարունակել իր աշխատանքը։ Նրա մոտ առաջացավ մի միտք «անհետանալ» և սկսել ամբողջովին նոր կյանք՝ անտեսանելի ձևով։ Գրիֆինը դարձավ անտեսանելի և վառեց այն տունը, որտեղ նա ապրում էր, որպեսզի անհետացնի հետքերը։ Սկզբում նա զգում էր «լույս կույրերի քաղաքում»։ Բայց հետո պարզվեց, որ իր վիճակը այդքան էլ նախանձելի չէ, նա չէր կարողանում դարձներ անտեսանելի իր ուտելիքը և հագուստը, այդպես նա պետք է քայլեր մերկ և մրսեր ցրտից, իսկ ուտեր հազավադեպ և գաղտնի այլ մարդկանցից։ Նա նաև չկարողացավ հայտարարել իր մասին, քանի որ վտանգավոր էր, որ նա կարող էր կորցնել ազատությունը և նա կարող էր հայտնվել վանդակի մեջ։
 
Այս ամենը ստիպեց նրան հայտնվել վտարանդու վիճակում՝ փախնող մարդկային հասարակությունից։ Գրիֆինը սկսեց ապրել Այպինգ գյուղում և սկսեց աշխատել վերադարձնելու իր նախկին տեսքը։ Բայց որոշ ժամանակ անց նրա գումարը ավարտվեց և նա նորից սկսեց թաքնվել։ Գրիֆինը օգնություն խնդրեց գիտնական Կյեմպից ում հետ նա սովորել էր։ Գրիֆինը առաջարկեց սկսել ահաբեկչություն և վախեցնել մարդկանց, մի նպատակով, որը իշխանությունը վերցնելն էր։ Բայց Կեմպը մերժեց համագործակցել անտեսանելիի հետ և կանչեց ոստիկանություն։ Այդ ժամանակ անտեսանելին վախեցրեց Կեմպին, որ կսպանի և սկսեց հետևել նրան, բայց ի վերջո այս ամեն ինչը բերեց Գրիֆինը մահվանը։ Նրան գերի էին վերցրել և սպանել։ Մահվանից հետո նրա մարմինը նորից դարձավ տեսանելի։ Անտեսանելիության գաղտնիքը այդպես էլ հայտնի չդարձավ, քանի որ Գրիֆինը ոչնչացրել էր այն և իր գրությունները վերցրել էր թափառական Տոմաս Մարվելը, ով Գրիֆինի օգնականն էր (Մարվելը հույս ուներ, որ կարող էր ինքնուրույն բացահայտել գաղտնիքը և դառնալ անտեսանելի)։