«Սուրբ Խաչ եկեղեցի (Աղթամար)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 77.
Սուրբ Խաչ եկեղեցին հարուստ է կենդանական քանդակներով։ Դրանց մի մասը կազմում է երրորդ գոտին (11-րդ շարք)։ [[Առյուծ]]ի, [[հովազ]]ի, [[արջ]]ի, [[քարայծ]]ի, [[եղջերու]]ի և այլ կենդանիների միմյանցից հեռու բարձրաքանդակները գրեթե եռաչափ են։ Ավելի վեր (14-րդ շարք) խաղողի չընդհատվող որթագալարն է, որի շիվերի օղակներում պատկերված են աշխարհիկ կյանքի տեսարաններ՝ այգու մշակում, բերքահավաք, գինու պատրաստում, պայքար բերքը հափշտակող վայրի կենդանիների դեմ, թատերախաղի առանձին դրվագներ են։ Գոտու արևելյան ճակատամասում ներկայացված է խնջույքի տեսարան, կենտրոնում նստած է Գագիկ արքան, որի երկու կողմերում կանգնած են երիտասարդ իշխաններ։ Խաչաթևերի և ճակտոնապատերի քիվերի տակ ձգվում է տոհմանշաններ, զինանշաններ և կենդանիների վազքի տեսարաններ պատկերող զարդագոտին։ Արևմտյան թևի քիվի տակ տեղադրված են մարդկային դիմաքանդակներ, որոնք, հավանաբար, ներկայացնում են տաճարի շինարարությանն օժանդակած իշխաններին և նրանց կանանց։ Թմբուկի քիվի վրա ձգվում է վեցերորդ գոտին։ Ի հակադրություն ստատիկ քանդակների, այս վերջին երկու գոտիներում արտակարգ դինամիկայով է կերպավորված սարսափահար եղնիկների, քարայծերի ու եղջերուների փախուստը առյուծների ու հովազների կատաղի հետապնդումից։
 
<gallery mode=packed>
<center>
<gallery caption= widths="150px" heights="190px">
File:Abraham und Isaak.JPG|
File:Akdamar Church.JPG|
Տող 87 ⟶ 86՝
File:Aghtamar Eastern wall.jpg|
</gallery>
</center>
 
=== Որմնանկարներ ===