«Սուրեն Աղաբաբյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ՝ [[Վանաձոր]]) քաղաքում։ 1944 թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետի եվրոպական լեզուների և գրականության բաժինը։ 1945-1948 թվականներին սովորել է [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտինստիտուտի]]ի ասպիրանտուրայում։ 1945-1951 թվականներին աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ, պատասխանատու քարտուղար։ 1950-1951 թվականներին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի քննադատության բաժնի վարիչը։ 1954-1986 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում խորհրդային գրականության բաժնի վարիչ։
 
1950 թվականին «Գյուղը [[Նաիրի Զարյան]]ի ստեղծագործության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1963 թվականին «[[Ակսել Բակունց]]» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
Տող 15.
== Երկերի մատենագրություն ==
 
* [[Նաիրի Զարյան]], Երևան, Հայպետհրատ, 1954, 220 էջ։
* Նաիրի Զարյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 132 էջ։
* [[Ստեփան Զորյան (գրող)|Ստեփան Զորյան]], Երևան, ՀԱԱՀ ԳԱ, 1955, 207 էջ։
* [[Ակսել Բակունց]], Երևան, Հայպետհրատ, 1959, 252 էջ։
* [[Գուրգեն Մահարի]], Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1959, 152 էջ։
* Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորի «Սովետահայ գրականությունը 20-ական թվականներին», «[[Մովսես Արազի]]», «Ակսել Բակունց», «Ստեփան Զորյան», «Գուրգեն Մահարի» և «[[Մկրտիչ Արմեն]]» գլուխները գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
* Արձագանքներ, Երևան, Հայպետհրատ, 1963, 306 էջ։
* Ակսել Բակունց, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1963, 504 էջ։
* Արդիականություն և գրականություն, Երևան, «Հայաստան», 1965, 268 էջ։
* Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորի «Գրականությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին», «Հետպատերազմյան արձակը», «Նաիրի Զարյան», «[[Հրաչյա Քոչար]]», «[[Հովհաննես Շիրազ]]», «[[Համո Սահյան]]», «[[Սերո Խանզադյան]]» և «[[Սիլվա Կապուտիկյան]]» գլուխները գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
* Հայ ժողովրդի պատմություն, հատոր 7 (հատորի «Սովետահայ գրականություն» գլուխը գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
* Հայ ժողովրդի պատմություն, հատոր 8 (հատորի «Գրականություն» գլուխը գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1970, 580 էջ։
* Ակսել Բակունց, Երևան, «Հայաստան», 1971, 276 էջ։
* [[Եղիշե Չարենց]], գիրք 1, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1973, 442 էջ։
* Գրական հերկերում, Երևան, «Հայաստան», 1974, 316 էջ։
* Գուրգեն Մահարի, Սուրեն Աղաբաբյան, [[Հրանտ Թամրազյան]], [[Մկրտիչ Սարգսյան]], Հովհաննես Շիրազի մասին, Երևան, «Հայաստան», 1974, 104 էջ։
* Ստեփան Զորյան, Երևան, «Սովետական գրող», 1976, 108 էջ։
* Եղիշե Չարենց, գիրք 2, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1977, 399 էջ։
* Դերենիկ Դեմիրճյան (ծննդյան 100-ամյակի առթիվ), Երևան, «Գիտելիք», 1977, 58 էջ։
* Դեպի աղբյուրը լույսի (գրականագիտական-քննադատական հոդվածների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1979, 348 էջ։
* [[Արամաշոտ Պապայան]], Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1979, 76 էջ։
* Հայ սովետական գրականությունը վաթսուն տարում, Երևան, «Գիտելիք», 1980, 64 էջ։
* Գրականությունը և ժամանակը. սովետահայ գրականության զարգացման հարցեր (ժողովածուում տեղ է գտել նաև Ս. Աղաբաբյանի հոդվածը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1980, 360 էջ։
* Հոդվածներ, դիմանկարներ, հուշեր, Երևան, «Սովետական գրող», 1982, 368 էջ։
* XX դարի հայ գրականության զուգահեռականներում, գիրք 1 (հետազոտությունների, հոդվածների, գրախոսությունների և հուշադիմանկարների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1983, 432 էջ։
* XX դարի հայ գրականության զուգահեռականներում, գիրք 2 (հոդվածների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1984, 524 էջ։
* Հովհաննես Շիրազ (գրական էտյուդներ), Երևան, «Սովետական գրող», 1984, 84 էջ։