«Սուսերամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Սպորտ}}
[[Պատկեր:Sport sabre.jpg|մինի|Սուսերամարտ]]
'''Սուսերամարտ''', [[սառը զենք]]ին տիրապետելու հնարքների [[համակարգ]] ձեռնամարտում։ Հայտնի է հնագույն ժամանակներից։ Միջին [[դար]]երում համարվել է «ասպետի յոթ առաքինություններից» մեկը։ Սուսերամարտի [[արվեստ]]ը ծագել է [[15-րդ դար]]ի սկզբին, ռազմիկի սպառազինությունը [[հրազեն]]ի հայտնագործման հետևանքով թեթև և դյուրակիր դառնալուց հետո։
 
Սուսերամարտը մարզաձև է, սահմանված կանոններով մենամարտ ճկասուսերի, թրասուսերի կամ խոցասուսերի գործածությամբ։ Պաշտոնական մրցումների ժամանակակից ծրագիրն ընդգրկում է տղամարդկանց և կանանց (միայն ճկասուսեր) թիմային-անհատական մրցաշարեր։ Ճկասուսերի (ռապիրա) քաշը 0,5 կգ է, երկարությունը՝ 1,1 մ։ Մարտի ժամանակ թույլատրվում են խոցումներ իրանի և մեջքի (մինչև գոտկատեղ) տարբեր մասերին։ Մենամարտելիս մարզիկը հագնում է մետաղյա թելերից հյուսված հատուկ բաճկոն, որը հաղորդալարով միացվում է էլեկտրագրանցող սարքին։ Ճիշտ խոցելու դեպքում վառվում է կանաչ կամ կարմիր, մյուս դեպքերում՝ սպիտակ, ազդանշանային լամպ։ Թրասուսերի մարտի դատավարությունը իրականացնում են ավագ և չորս անկյունային մրցավարներ։ Թույլատրվում է հարվածել կամ խոցել գոտկատեղից վեր՝ բացի ծոծրակից։ Խոցասուսերի (շպագա) քաշը մինչև 0,77 կգ է, երկարությունը՝ 1,1 մ։ Սայրի կտրվածքը [[եռանկյուն]] է։