«Սկոլիոզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: մ : → մ։ oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Սկոլիոզ'''հիվանդություն է, որը բնութագրվում է դիմային հարթությունում ողնաշարի ուռուցիկ կորությամբ, որը զուգորդվում է ողերի ոլորմամբ։
 
== Բնութագիր ==
Սկոլիոզի հիմնական առանձնահատկությունը ոլորման առկայությունն է։Ոլորումը ուղղահայաց առանցքի շուրջ ողերի խախտումն է, որը ուղեկցվում է դրանց առանձին մասերի աղավաղմամբ և հարակից ողերի տեղահանմամբ աճի ողջ ընթացքում։Ուռուցիկ կորության վերին հատվածում ողի փշաձև ելունը թեքվում է դեպի դուրս, իսկ ներքևի հատվածում՝ դեպի ներս։ Սկոլիոզի գոգավոր հատվածում մկանները և ջլերը կարճացած են, ուռուցիկ հատվածում՝ ձգված։ Ձգված մկանները զգալիորեն թույլ են, քան կարճացածները։ Կողոսկրերը թեքված են, կրծոսկրը տեղահանված է և թեքված է դեպի դուրս։ [[Կրծքավանդակ]]ը առավել դեֆորմացվում է կրծքային ողերի հատվածում, կողոսկրերի տեղահանումը հանգեցնում է վերջինիս ձևի փոփոխությանը։ Ուռուցիկ հատվածում կողոսկրերը թեք են, կողերի միջև բացը լայնացած է։ Իսկ գոգավոր հատվածում կողոսկրերը իրար մոտ են գտնվում։ Շեղբերը տարբեր բարձրության վրա են, սկոլիոզի դեպքում շեղբերը նույնպես ունեն ոլորում։
Այս կառուցվածքային փոփոխությունները հանգեցնում են սրտանոթային և շնչառական համակարգերի, աղեստամոքսային տրակտի և օրգանիզմի այլ համակարգերի աշխատանքների խախտումներին։Սկոլիոզի պաթոգենետիկ դասակարգումը հիմնված է ողնաշարի դեֆորմացման զարգացումը սահմանող առաջատար գործոնի տեղաբաշխման վրա։
Տող 27.
== Արտաքին հղումներ ==
* Епифанов В.А.,«Лечебная физическая культура и спортивная медицина»,1999:
* Попов,Лечебная физическая культура, «Академия», 2004։
 
[[Կատեգորիա:Հիվանդություններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սկոլիոզ» էջից