«Սամուել Անեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 6.
== Աշխատություններ ==
 
Պահպանված միակ «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց» ժամանակագրական բնույթի պատմական երկը գրել է [[Գրիգոր Դ Տղա]] կաթողիկոսի պատվերով, որը հայտնի է նաև որպես «Ժամանակագրություն» և միջնադարում ձեռնարկի արժեք է ունեցել։ Երկը ներկայացնում է աշխարհի արարչագործությունից մինչև 12-րդ դարի 60-ական թվականների պատմության համառոտ ժամանակագրական շարադրանքը։ Շարադրանքը սկսվում է Ադամից և հասցվում մինչև [[1180]] թվականը։ Այլ հեղինակներ Սամուել Անեցու ժամանակագրությունը շարունակելով՝ հասցրել են մինչև [[1665]] թվականը։ Սամուել Անեցին միջնադարյան այն բացառիկ պատմիչներից է, որ շարադրանքին զուգահեռ տալիս է ցանկեր ժամանակագրական տարբեր համակարգերի թվագրություններով, նշում է օգտագործած աղբյուրները, փորձում ճշտել պատմական իրադարձությունների, դինաստիաների, տիրակալների, կաթողիկոսների ժամանակագրությունը։ Օգտագործելով [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս Կեսարացու]], [[Ագաթանգեղոս]]ի, [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], [[Եղիշե]]ի, [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցու]], [[Փավստոս Բուզանդ]]ի, [[Սեբեոս]]ի, [[Շապուհ սպարապետ|Շապուհ Բագրատունու]], [[Հովհաննես Ե Դրասխտանակերտցի|Հովհաննես Դրասխանակերտցու]], [[Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ|Ստեփանոս Տարոնեցու]], [[Հովհաննես Սարկավագ]]ի և այլոց գործերը՝ Սամուել Անեցին հաճախ հակադրվում է նրանց՝ իրադարձությունները ներկայացնելով սեփական պատկերացմամբ, որը մեծացնում է երկի պատմական արժեքը։ [[13-րդ դար]]ի իրադարձությունները, որոնք Սամուել Անեցին շարադրել է որպես ականատես, կարևոր սկզբնաղբյուր են այդ ժամանակաշրջանի [[Հայաստան]]ի և [[Կիլիկիայի հայկական իշխանություն|Կիլիկյան Հայաստանի]] պատմության ուսումնասիրման համար։ Արժեքավոր նյութեր կան նաև հարևան երկրների ու ժողովուրդների մասին։ «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց»-ի համեմատական բնագիրը՝ առաջաբանով և ծանոթագրություններով, հրատարակել է Ա․ Տեր- Միքայելյանը, [[1893]] թվականին<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=267&captn=6561&wrpg=0&aupg=0 Սամուէլ Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց յաղագս գիւտի ժամանակաց անցելոց մինչեւ ի ներկայս]</ref> և 2011 թ.<ref>Սամուէլ Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց յաղագս գիւտի ժամանակաց անցելոց մինչեւ ի ներկայս ծայրաքաղ արարեալ, Երեւան, 2011։</ref>։ Սամուել Անեցու երկը թարգմանվել է լատիներեն և [[1818]] թվականին հրատարակվել [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս ԿեսարացԿեսարացու]]ու «Քրոնիկոնի» հետ։ Տարբեր ժողովածուներում ֆրանսերեն հատվածներ են հրատարակվել Մ․ Բրոսսեի և է․ Դյուլորիեի թարգմանությամբ։
 
== Գրականություն ==
* Աբրահամյան Աշ., Սամվել Անեցու տոմարական և տիեզերագիտական աշխատությունը (առաջաբան և բնագիր), - «Էջմիածին», 1951, № 1, էջ 30-37, № 2, էջ 34-43։
* Միրիճեան Ա., Սամուէլ Անեցին Հայոց քրիստոնէութիւն ընդունելու թուականի առընչութեամբ, - «Շողակաթ», 1953, էջ 193-196։
* [http://basss.asj-oa.am/2427/1/1964-1(75).pdf Աբգարյան Գ. Վ., Մատենագրական նորույթներ. ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1964, № 1, էջ 75-84։]
* [http://hpj.asj-oa.am/5581/1/1992-1(156).pdf Մաթևոսյան Կ. Ա., Սամուել Անեցու «Ժամանակագրության» ավարտման թվականը և պատվիրատուն. Պատմա-բանասիրական հանդես, 1992, № 1, էջ 156-162։]
* Տեր-Պետրոսյան Լևոն, Խաչակիրները և հայերը, Հատոր Բ, Պատմա-քաղաքագիտական հետազոտություն, Երևան, 2007։ ISBN 978-99941-2-075-8
* Կ. Մաթևոսյան, Սամուել Անեցու Ժամանակագրության ձեռագրերը և նորահայտ լրացումները, երևան, 2009։
* [http://www.armenianchurch.org/resources/Etchmiadzin%20Monthly/February%202012.pdf Կարեն Մաթեւոսյան, Սամվել Անեցին եւ նրա շարունակողները մի քանի վանքերի կառուցման մասին,- «Էջմիածին», 2012, փետրուար, էջ 11-21։]
 
== Ծանոթագրություններ ==