«Սաղմնային զարգացում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր: (2)
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
[[Պատկեր:10-day-old newt eg.jpg|մինի|''Neurergus kaiseri'' ձկան տաս օրական ձուն]]
'''Սաղմնային զարգացում''', '''էմբրիոգենեզ''', [[բազմաբջիջ կենդանիներ]]ի զարգացումը ձվային կամ սաղմնային թաղանթներում։ Ընթանում է մայրական օրգանիզմում կամ օրգանիզմից դուրս։ Սաղմնային զարգացմանը նախորդում է [[նախասաղմնային զարգացում|նախասաղմնային զարգացման]] շրջանը, երբ աճում, ձևավորվում և հասունանում է [[ձվաբջիջ|ձուձուն]]ն։։ Սաղմնային զարգացման ընթացքում համեմատաբար մեկ պարզ ձվաբջջից առաջանում է բազմաբջիջ, տարբեր օրգաններից և հյուսվածքներից կազմված, ինքնուրույն գոյության ընդունակ օրգանիզմ։ Սաղմնային զարգացման հիմնական փուլերն են՝ [[բեղմնավորում]]ը ([[կուսածնություն|կուսածնության]] ժամանակ՝ ձվի ակտիվացումը), [[Տրոհում|տրոհման]] բաժանումները, [[գաստրուլյացիա]]ն, [[օրգանոգենեզ]]ը, թաղանթներից դուրս գալը կամ [[ծնունդ]]ը։ Տարբեր կենդանիների սաղմնային զարգացումը զգալիորեն տարբերվում է իրարից։ Որոշ կենդանիների սաղմնային զարգացոման ընթացշում զարգացման առանձին փուլեր բացակայում են։ Սաղմնային զարգացման պրոցեսն ինչ-որ չափով հիշեցնում է [[էվոլյուցիա]]յի ընթացքը։ Սակայն սաղմնային նմանությունը հարաբերական է, քանի որ զարգացման ամեն մի փուլում սաղմերը հարմարվում են գոյության համապատասխան միջավայրին։ Սաղմնային զարգացումը կյանքի կարևորագույն շրջան է և պայմանավորում է օրգանիզմի [[հետսաղմնային զարգացում]]ը։
== Փուլեր ==
[[Պատկեր:Blastula.png|thumb|250px|Գաստրուլյացիան տեղի է ունենում, երբ միաշերտ բլաստուլան ներփքվում է։ Էկտոդերմը երկնագույն է, էնտոդերմը՝ կանաչ, բլաստոցելը՝ դեղին, առաջնային աղին՝ մանուշակագույն]]
Տող 19.
 
== Գենետիկական հիմք ==
Սաղմնային զարգացում և հյուսվածքների ու օրգանների տարբերակումը պայմանավորվում է բջջի գենետիկական ապարատով։ Օրգանիզմի բոլոր բջիջները ստանում են գեների լրիվ հավաքակազմեր, բայց սաղմնային զարգացման ընթացքում, տարբեր հյուսվածքներում և օրգաններում, զարգացման տարբեր փուլերում գործում են տարբեր [[գեն]]եր, որոնք պայմանավորում են տվյալ տարբերակման համար անհրաժեշտ սպիտակուցների սինթեզը։ Այսպիսով, սաղմնային զարգացման պրոցեսում տարբերակման գործոնները պայմանավորում են այն գեների գործունեությունը, որոնք իրականացնում են համապատասխան սպիտակուցների սինթեզը, իսկ սպիտակուցներն ապահովում են բջիջների տարբերակումը։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}