«Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Անմշակ էջ է ՀՍՀ-ից
Տող 1.
{{զգուշացում ՀՍՀ}}{{վիքիֆիկացում}}
'''Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպություն''', Վլադիմիր Լենինի անվան, Սովետական Միության երեխաների և պատանիների մասսայական ինքնագործ կոմունիստական կազմակերպություն, ՀամԼԿԵՄ փոխարինողն ու ռեզերվը։ Կոմունիստական դաստիարակության համակարգում նրա գլխավոր խնդիրներն ու տեղը սահմանված է ՌԿ (բ)Կ ԿԿ «Պիոներական շարժման մասին» ([[1924]], օգոստոս), «Պիոներ շարժման վիճակի և առաջնահերթ խնդիրների մասին» ([[1928]], [[հունիսի 25]]), «Պիոներական կազմակերպության աշխատանքի մասին» ([[1932]], [[ապրիլի 21]]), «Վ. Ի. Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպության 50ամյակի մասին» ([[1972]], [[մարտի 26]]) որսումներում և ՍՄԿԿ ծրագրերում։ Պիոներական կազմակերպությունն իր անդամների կոմունիստական դաստիարակությունն իրականացնում է դպրոցի հետ սերտ կապի, ընտանիքի հետ համագործակցության, հասարակական կազմակերպությունների և արտադրական կոլեկտիվների համատեղ աշխատանքի պայմաններում։ Այն աշխատում է «Վ. Ի. Լենինի անվ. համամիութենական պիոներական կազմակերպությունների մասին կանոնադրության» համաձայն։ Նրա ղեկավար օրգանը Վ. Ի. Լենինի անվ. համամիութենական պիոներական կազմակերպության կենտրոնական խորհուրդն է։ Պիոներական կազմակերպության մեջ ընդունվում են 10—15 տարեկան երեխաներն ու պատանիները։ 7—9 տարեկանների համար ջոկատներին և դրուժինաներին կից գործում են հոկտեմբերիկների խմբերը։ Պիոներական կազմակերպության հիմնական խնդիրն է՝ երեխաներին դաստիարակել կոմունիստական կուսակցության գործին նվիրվածության, սովետական ժողովրդի հեղափոխական, մարտական և աշխատանքային ավանդույթներին հավատարմության, սոցիալիստական հայրենիքի հանդեպ սիրո և թշնամիների նկատմամբ անհաշտվողականու թյան ոգով։ Հ. պ. կ. իր գործունեությունն անքակտելիորեն շաղկապում է սովետական ժողովրդի կյանքի, կոմունիզմի կառուցման համար նրա մղած պայքարի հետ, երեխաներին ակտիվ մասնակից դարձնում հանրօգուտ աշխատանքի։ Պիոներական կազմակերպությունը ղեկավարվում է Լենինի պատգամներով։ Պիոներների բազմակողմանի, հոգևոր և ֆիզիկական զարգացմանը նպաստելու համար արտադպրոցական հիմնարկներում ստեղծվել են խըմ բակներ և ընկերություններ, կազմակերպվել գիտաճանաչողական արշավներ և Հայկական Արտեկը Կիրովականում Երևանի պիոներական կազմակերպություն. Վ.Ի. Լենինի անվան օղակը (1923) Պիոներական ամառը Ծաղկաձորում էքսկուրսիաներ, օլիմպիադաներ, սպորտ, բաժանմունքներ։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո կոմերիտական կազմակերպություններին կից ըս կըսել են ձևավորվել մանկական բաժանմունքներ, կոմիտեներ ևն։ 1922ի սկզբին կոմերիտմիությունը ձեռնամուխ է եղել պիոներական ջոկատների ստեղծմանը (առաջինը գործել է Մոսկվայում)։ 1922ի մայիսի 19ին ՌԿԵՄ Համառուսաստանյան II կոնֆերանսի որոշմամբ այդպիսի ջոկատներ ստեղծվեցին ողջ երկրում։ Այդ տարեթիվը նշվում է որպես Հ. պ. կյան ծննդյան օր։ ՌԿԵՄ V համագումարը (1922ի դեկտ.) վերջնականապես օրինականացրեց պիոներական կազմակերպության ստեղծումը և հաստատեց նրա «Կանոնադրությունը»։ 1924ի հունվ. պիոներական կազմակերպությունը կոչվեց Վ. Ի. Լենինի անունով։ 40ամյակի (1962) և 50ամյակի (1972) առթիվ Հ. պ. կ. պարգևատրվել է Լենինի շքանշաններով։ 20ական թթ. պիոներական ջոկատներ են ստեղծվել ձեռնարկություններին կից, 1932ից միայն՝ .դպրոցներին կից։ 30ական թթ. պիոներներն զբաղվում էին ձեռնարկությունների տերիտորիայի բարեկարգման, մետաղի ջարդոնի, օգտակար թափոնքի հավաքման, շարժական գրադարանների ստեղծման, գյուղատնտ. են աշխատանքներով։ Նախապատերազմյան տարիներին ամրապնդվել է կարմիր բանակի շեֆական կապը պիոներական կազմակերպության հետ, ծավալվել պատանի բնախույզների, տեխնիկների, տուրիստների մասսայական շարժում։ Հայրենական պատերազմի տարիներին (1941—45) կազմակերպությունը նախաձեռնել է թեմուրյան շարժումը։ Պիոներները հերթապահել են զինվորական հիվանդանոցներում, վերցրել զինվորականների ընտանիքների շեֆությունը, մշակել և հավաքել բերքը, աշխատել պաշտպանության ֆոնդի օգտին ևն։ Թշնամու թիկունքում պիոներները պարտիզանական ջոկատներում և ընդհատակյա կազմակերպություններում պայքարել են ֆաշիստների դեմ։ 36 հզ. պատանի լենինյաններ արժանացել են կառավարության բարձր պարգևների։ Լյոնյա Գոլիկովը, Մարատ Կազեյը, Վալյա Կոտիկը, Զինա Պորտնովան արժանացել են Սովետական՛ Միության հերոսի կոչման։ Պիոներականկազմակերպության գործունեության մեջ մեծ տեղ է հատկացվում փորձարարական, ուսումնաարտա դրական, պատանի մեխանիզատորների խմբակների աշխատանքներին։ Պիոներների տեխ. ստեղծագործական հնարավորությունները հարստացվում են դպրոցի պատանի հրթիռայինների, տիեզերագնացների, մոդելիստների և օդաչուների, երկաթուղայինների խմբակներում։ Նը րանց ռազմահայրենասիրական դաստիա րակությանը նպաստում են ռազմասպոր տային խաղերը, պատերազմի վետերան ների հետ բարեկամությունը են։ Պիոներական կազմակերպության ան դամների թիվն աճել է 4 հզից (1922) մինչև 25 միլիոն (1976)։ 1976ի սկզբին նրա տնօրինության տակ կար 4403 պիոներների և դպրոցականների պալատ և տուն, մոտ 1800 պատանի տեխնիկների, բնախույզների, էքսկուրսիոնտուրիստական կայաններ, 155 մանկական այգի, 38 մանկական երկաթուղի ևն։ Պիոներական ճամբարները 1976ին սպասարկել են 10 միլիոն պիոներ դպրոցականների։ Կազմակերպությունն ունի 28 թերթ և 40 հանդես (որոնք հրատարակվում են ՍՍՀՄ ժողո վուրդների 19 լեզուներով), այդ թվում՝ «Պիոներսկայա պրավդա» («IlHOHepcKaa npaBfla», ՀԼԿԵՄ ԿԿի և Վ. Ի. Լենինի անվ. Հ. պ. կ. Կենտրոնական խորհրդի օրգան, հրտ. 1925ից)։ Պիոներների համար ամեն օր եթերում հնչում է «Պիոներական լուսաբաց» ռադիոլրագիրը, ԿենտՄ. Գորկին հայ պիոներների շրջապատում (1935) Ա. Իսահակյանը պիոներների հետ Երևանի պիոներների պալատի նավամոդե լիստների խմբակը Պիոներները մանկականզինվորական սպորտային խաղի ժամանակ րոնական հեռուստատեսությունում գոր ծում է «Օրլյոնոկ» ստուդիան։ Կինոխրո նիկայի ստուդիան բաց է թողնում «Պիո ներիյա» վավերագրական կինոհանդեսը։ Մանկական մամուլը, ռադիոն և հեռուս տատեսությունը անց են կացնում համա միութենական խաղեր, մրցույթներ, կոն կուրսներ, օլիմպիադաներ։ Կազմակերպությունը համագործակ ցում է արտասահմանյան երկրների ման կական կոմունիստական և դեմոկրատա կան կազմակերպությունների հետ։ Դեմո կրատական երիտասարդության Համա միութենական ֆեդերացիային կից ման կական և պատանեկան կազմակեր պության (CHMEA) Միջազգային կոմի տեի անդամ է, ակտիվորեն [[Լենին|Վ. Ի. Լենինի]]մասնակցում է միջազգային կոնկուրսներին, սպոր տային մրցումներին, սեմինարներին։ Ար էոեկ համամիութենական ճամբարն ընդու նում է արտասահմանյան երկրների երե խաներին և խմբեր է ուղարկում միջազ գային ճամբարներ։ Հայաստանում պիոներական կազմա կերպությունն ստեղծվել է 1921ի հուլիսի 1ին՝ պատկոմական (պատանի կոմու նարներ) անվամբ (հիմնադիրներ՝ Մ. Մա նուկյան, Ա. Բզնունի)։ Կազմակերպության նպատակն էր՝ ապահովել պատանիների կոմունիստական և ֆիզիկական դաստիարակությունը։ 1922ին պատկոմական շար ժումը նոր թափ ստացավ հանրապետու թյան բոլոր շրջաններում և քաղաքներում։ Կազմակերպությունը գործում էր առավե լապես դպրոցներում ու մանկատներում՝ ընդգրկելով 8—16 տարեկան աղջիկնե րին ու տղաներին։ Փոքրիկները՝ 8—11 տարեկան, դաստիարակվում էին ծաղկոց ներում և կոչվում էին ծաղիկներ, ապա՝ հոկտեմբերիկներ։ Հայաստանի կոմերիտմիության Կենտ կոմը 1922ի հուլիսին որոշում ընդունեց ԻՐ շարքերն ընդունել միայն պատկոմա կան կազմակերպության միջոցով։ 1922ին կազմակերպությունն ուներ 4000, իսկ մեկ տարի անց՝ 7000 անդամ։ 1923ի սեպտ. Երևանում կայացավ պատկոմների I համագումարը, որը փոփոխության են թարկեց կանոնադրությունը։ 1924ին Լե նինականում կայացավ II համագումարը։ 1925ին Հայաստանում պիոներների թիվը կազմում էր 19 000, 1979ին՝ 294 հզ.։ Հայաստանի պիոներական կազմակեր պությունը հրատարակել է <Պաակոմ> (1922ին) լրագիրը, «Պիոներ ղեկ», «Ջո կատավար» ամսագրերը։ Ներկայումս հրատարակվում են՝ «Պիոներ կանչ» թերթը, «Պիոներ», «Ծիծեռնակ» ամսագրերը։ Ա.Ադոյան, Շ. Իուրշուղյան
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=98}}