«Ներսիսյան դպրոց (Թիֆլիս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎top: Հոդվածը ենթարկվել է լեզվական խմբագրման։ Հանվել են կրկնությունները։
Տող 6.
== Պատմություն ==
[[Պատկեր:Nersisyan school.jpg|301x301px|մինի|Ներսիսյան դպրոց]]
ԱնդրկովկասումԿովկասում հայկական առաջին միջնակարգ դպրոցը, որը գործել է մեկ ամբողջ դար, հիմնվել է Թիֆլիսում [[1824]]-ին՝ Վրաստանի հայոց թեմի առաջնորդ [[Ներսես Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցու]] նախաձեռնությամբ ու ջանքերով։ Հետագայում իր հիմնադրի անունով էլ կոչվել է Ներսիսյան դպրոց։<ref>{{cite book|last=Khachaturian|first=Lisa|title=Cultivating Nationhood in Imperial Russia: The Periodical Press and the Formation of a Modern Armenian Identity|year=2009|publisher=Transaction Publishers|location=New Brunswick, N.J.|isbn=9781412813723|page=50}}</ref>։ Շինության նախագծի հեղինակը պետերբուրգցի ճարտարապետ [[Լիմկուր]]ն է, իսկ կառուցման ծախսերը հոգացել է հայ մեծահարուստ [[Ալեքսանդր Մանթաշյանց]]ը։ Առաջին տեսուչն է եղել հայ ականավոր գրող և մանկավարժ [[Հարություն Ալամդարյան]]ը։
 
Դպրոցը հանդիսացել է հայկական մշակույթի փայլուն օջախներից մեկը և շատ կարևոր դեր է կատարել հայ իրականության բոլոր ասպարեզներում։ Նրա առաջին շրջանավարտներն են եղել հայ նոր գրականության հիմնադիր, մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, «Հյուսիսափայլ»-ի խմբագիր-հրատարակիչ, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, հայ նոր թատրոնի ջատագովներից մեկը՝ Գալուստ Շերմազանյանը և ուրիշներ։ Այնտեղ սովորել են նշանավոր գրող [[Պերճ Պռոշյան]]ը, գրող ու մանկավարժ [[Ղազարոս Աղայան]]ը, հանճարեղ բանաստեղծ [[Հովհաննես Թումանյան]]ը, ականավոր գրող [[Դերենիկ Դեմիրճյան]]ը, հայտնի ազգագրագետ [[Երվանդ Լալայան]]ը և հայ մշակույթի շատ ու շատ այլ ականավոր գործիչներ։