«Զբոսաշրջությունը Եգիպտոսում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 58.
Եգիպտոսը գտնվում է [[Աֆրիկա]] մայրցամաքի հյուսիս-արևելքում։ Արևմուտքում սահմանակցում է [[Լիբիա]]յին, հարավում՝ [[Սուդան]]ին։ [[Սինայի թերակղզի]]ն, որը գտնվում է [[Ասիա]] աշխարհամասում, նույնպես պատկանում է Եգիպտոսին։ Վերջինիս շնորհիվ այն սահմանակցում է [[Իսրայելի]]ն ու [[Պաղեստին]]ին։ Եգիպտոսի ամբողջ հյուսիսային սահմանը ձգվում է [[Միջերկրական ծով|Միջերկրական]], իսկ արևելյանը՝ [[Կարմիր ծով]]ի երկայնքով։ Դրանք կապվում են [[Սուեզի ջրանցք]]ով, որն ունի հսկայական նշանակություն միջազգային առևտրում։ Այս ամենը մեծ հնարավորություններ է ստեղծում ծովային հանգստի կազմակերպման համար։
 
Եգիպտոսն ամբողջությամբ գտնվում է [[արևադարձային կլիմա]]յական գոտում, ունի չոր և շոգ կլիմա ամբողջ տարին։ Եգիպտոսի տարածքում է գտնվում [[Սահարա]] ({{lang-ar|الصحراء}}, բառացի՝ ''անապատ'') անապատը, որի ավազուտային լանդշաֆտը պայմաններ է ստեղծում սաֆարի զբոսաշրջության զարգացման համար։ Տեղումները խիստ սակավաթիվ են, ջրային հիմնական պաշարը երկրի արևելյան հատվածով հոսող [[Նեղոս]] գետն է։ Նեղոսով ճամփորդությունները լողացող հյուրանոցները և զբոսաշրջային նավերը նույնպես հանրամատչելի են։ [[Նեղոսի ջրամբար|Նեղոսի]] և [[Ասուանի ջրամբար|Ասուանի]] ջրամբարների վրա հաշվվում են 245 հյուրանոց՝ 132 000 սենյակով, ինչը կազմում է Եգիպտոսի ամբողջ հյուրանոցային հզորության 14%-ը։
 
Նեղոսի ափերին է հիմնադրվել աշխարհի առաջին պետությունը՝ Հին Եգիպտոսի թագավորությունը (մ.թ.ա. 4-1 հազարամյակներ), որը կառավարվում էր փարավոնների կողմից։ Այժմ այդտեղ է գտնվում երկրի բնակավայրերի մեծամասնությունը, այդ թվում՝ մայրաքաղաք [[Կահիրե]]ն, նավահանգիստ [[Ալեքսանդրիա]]ն և այլն։ Այդ է պատճառը, որ Եգիպտոսում զարգացած է պատմամշակութային վայրերի այցելությունը։