«Կիլիկյան Հայաստանի մանրանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎top: ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում
Տող 25.
 
== Անկում ==
[[1375 թվականինթվական]]ին Կիլիկիայի հայկական երբեմնի հզոր պետությունը դադարել է գոյություն ունենալուց։ Ստեղծված հասարակական-քաղաքական ճըգնաժամի պատճառով խաթարվել է կիլիկյան մանրանկարչության վերընթաց ուղին։ Չնայած դրան, 14-րդ դարի կիլիկյան մանրանկարչությունը, մասնավորապես զարդարվեստի, կատարողական տեխնիկայի ու էջի ձևավորման հարցերում, մեծ նվաճումների է հասել։ Պահպանվել են ձեռագրեր, որոնց ծաղկազարդումը թեպետ հաճախ սահմանափակվում է միագույն ու գծապատկերով կատարված խորաններով, գլխատառերով ու լուսանցազարդերով, այնուամենայնիվ, դրանցում ես դրսևորվել է ծաղկողի վարպետությունը։ 14-րդ դարում կիլիկյան մանրանկարչության մեջ առանձնակի տեղ ունի ժամանակի ամենաաչքի ընկնող մանրանկարիչ [[Սարգիս Պիծակը։Պիծակ]]ը։ Նրա պատկերազարդած բազմաթիվ մանրանկարներ վառ գույներով ու գրաֆիկական ոճով, հորինվածքի և կատարողական ձևերի վարպետությամբ նշանավորում են կիլիկյան մանրանկարչության վերշնակետը։ Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո սկսվել է հայերի մասսայական գաղթը։ Երկրից հեռացել են նաև մանրանկարիչ վարպետները։ Այս հանգամանքը նպաստել է կիլիկյան մանրանկարչության սովորույթների տարածմանն ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ հայկական գաղթավայրերում ([[Իտալիա]], Ղրիմ և այլուր)։
 
{{Հայկական մանրանկարչություն}}