«Ծովահենություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
[[Պատկեր:Flag of Edward England.svg|մինի|աջից|250px|Ծովահենների խորհրդանիշ դրոշը]]
'''Ծովահենություն''', նավերի զավթման և կողոպուտի նպատակով բռնի գործողություններ բաց ծովում: Վաղ անցյալում ուղեկցվում էր անձնակազմի և ուղևորների հետ դաժան հաշվեհարդարով: Ծովահենությունը ծագել է հնում, ծովային առևտրի զարգացմանը զուգընթաց: 17-րդ դարից սկսած ծովահենության տարատեսակ էր կապերությունը: Միջազգային իրավունքի նորմերով ծովահենությունը որակվում է որպես հանցագործություն, նրա դեմ պայքարի միջոցները չեն սահմանափակվում: Ծովահենության դեմ միջազգային համաձայնագրեր կնքվել են Վաշինգտոնում (1922), Նիոնում (1937), Ժնևում (1958):
'''Ծովահեններ''' ([[անգլերեն]]՝ Pirate), հանցագործ մարդիկ են որոնք զբաղվում են ծովային առևտրով։ Անգլերեն ''Pirate'' (ծովահեն) բառը գալիս է լատիներեն ''Pirata'' բառից։ Ծովահենները ունեն իրենց խորհրադանիշ դրոշը որի վրա պատկերված է կմախք և դրան հանդիպելը հուշում է [[մահ]]վան մասին։
 
Հայերը ծովահենությանը բախվել են [[Միջերկրական ծով|Միջերկրական]], Սև և Կասպից ծովերում՝ Հայաստանը Արևելքի և Արևմուտքի հետ կապող ուղիներում: Գրավելով Միջերկրական ծովի արևելյան ափերը, ծովային առևտրի մայրուղիների ելքը՝ [[Տիգրան Մեծ|Տիգրան Բ Մեծ]]ը, շահագրգռված առևտրական կապերի ընդլայնմամբ, պայքարել է ովահենության դեմ՝ փորձելով ստեղծել ծովահենությունը բացառող պայմաններ: Ծովահենության հետ առավել հաճախ բախվել է [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական պետությունը]], որը շահագրգռված լինելով ծովագնացության և ծովային առևտրի զարգացմամբ, հետևողականորեն պայքարել է ծովահենության դեմ բոլոր հնարավոր, առաջին հերթին միջազգային իրավունքի միջոցներով, նպաստելով ազատ և անվտանգ ծովագնացության, բաց ծովի սկզբունքի հաստատմանը: Ծովահենությունը հայ առևտրական ծովագնացության նկատմամբ առանձնապես խրախուսել են նրա հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող երկրները: Ծովահենության հետ բախվելու մասին տվյալներ են հաղորդել [[Սիմեոն Լեհացի]]ն, [[Զաքարիա Ագուլեցի|Զաքարիա Ագուլեցին]], [[Գրիգոր Դարանաղցի]]ն, Յո. Ստրեյսը և ուրիշներ: Եվրոպայի գաղութային նվաճումների շրջանում հայ առևտրական նավերը ծովահենության հետ առնչվել են [[Պարսից ծոց|Պարսկական ծոց]]ում, ՝Հնդկական օվկիանոսում: Եվրոպական ծովահենները հայկական ծովագնացությանն ու ծովային առևտրին լուրջ վնաս են պատճառել [[Հնդկական օվկիանոս]]ի ավազանում, որտեղ գաղութային զավթիչների հետ ծովահենների կապը առավել ցայտուն էր: Հաշվի առնելով հայկական առևտրի նշանակությունը, նրա տեսակարար կշիռը, պորտուգալական գաղութարարները հիմնական հարվածն ուղղել էին հայերի դեմ:
{{Անավարտ}}
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Ծովահենություն]]
 
 
{{Անավարտ}}