«Մլեհ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
}}
 
'''Մլեհ''' (մինչև 1120 թ.–մահ. 1175 թ.), Կիլիկյան Հայաստանի իշխան [[Ռուբեն Բ]]-ի խնամակալ 1169-ից թվականից, Կիլիկյան Հայաստանի իշխան՝ 1170-ից։ թվականից։
 
== Կենսագրություն ==
Մլեհ Կիլիկյան Հայաստանի իշխան [[Լևոն Ա]] Ռուբինյանի և [[Եդեսիայի կոմսություն|Եդեսիայի կոմս]] ու [[Երուսաղեմի թագավորություն|Երուսաղեմի թագավոր]] Բալդուին (Պաղտին) II Բուրգունդցու քրոջ որիդնորդին էր։ Ծնվել է մինչև 1120 թվականը։
=== Հոր իշխանության օրոք ===
1130 թվականին Լևոն իշխանը միանում է Տրապիզոնի դուքս Կոստանդին Գաբրասի, Դանիշմենդյան էմիր Ղազի Գյումուշտեգինի, Հովհաննես Կոմնենոս կայսեր եղբայր Իսահակի և Իկոնիայու սուլթան Ռուքնեդդին Մասուդի կազմած հակաբյուզանդական դաշինքին։ Սրան դիմագրավելու համար 1137 թվականին Հովհաննես Կոմնենոս կայսրը մեծաքանակ բանակով շարժվում է դեպի Կիլիկիա և Ասորիք և գրավելով Կիլիկիան, գերում է Լևոն իշխանին, նրա կնոջն ու որդիներից երկուսին՝ [[Թորոս Բ|Թորոսին]] և Ռուբենին։ Սակայն մյուս որդիները՝ Մլեհը և Ստեփանեն ապաստան են գտնում Եդեսիայի կոմս և իրենց հորաքրոջ որդի Ժոսլեն II-ի մոտ։
 
=== Թորոս Բ-ի իշխանության օրոք ===
Հովհաննես կայսեր մահից հետո Թորոսը վերադառնում է գերությունից և ազատագրում Հայոց իշխանությունը։ Նրա ավագ եղբայրներ Մլեհը և Ստեփանեն վերադառնում են Եդեսիայից Կիլիկիո Հայոց իշխանություն։ Սակայն 1165 թ-ինթվականին Մլեհը ոտնձգություն է կատարում Ռուբինյան աթոռի հանդեպ ու փորձում տապալել Թորոս Բ-ին.
{{քաղվածքի սկիզբ}}
«...իսկ նրա(Թորոսի) եղբայր Մլեհը չարաբարո և անագորույն մի մարդ էր, և խորհեց սպանել իր եղբայր Թորոսին, և նույն մտքին բերեց նաև այլ մարդկանց, և մի օր՝ մինչ գնում էին երեների որսի Մսիսի և Ադանայի միջև, կամեցավ Մլեհը այնտեղ սպանել եղբորը, բայց Թորոսը, նախաիմաց եղավ և բռնեց Մլեհին ու զորքի և իշխանների դիմաց հարցաքննեց, թե ինչու էր ցանկանում այդ գործը անել. և նրանց առաջ պախարակեց Մլեհին ու տալով նրան բազում ունեցվածք իշխանության համար, ձիեր, ջորիներ, զենքեր և գանձեր, արտաքսեց իր երկրից և այլևոս ոչինչ չարեց նրա չարության փոխարեն: »
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մլեհ» էջից