«Դիոնիսոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Դիցաբանական կերպար}}
'''Դիոնիսոս''' կամ '''Դիոնիս'''<ref>{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=59}}</ref> ({{lang-grc|Διόνυσος, Διώνυσος}}, {{lang-la|Dionysus}}), ըստ հռոմեական առասպելաբանության՝ '''Բաքոս'''<ref>{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=57}}</ref> ({{lang-grc|Βάκχος}}, {{lang-la|Bacchus}}), բնության արտադրող ուժերի, խաղողագործության ու գինեգործության աստվածաստվածը, [[Զևս]]ի և [[Սեմելե]]ի որդին։ Այս աստվածության պաշտանմունքը Հունաստան է ներթափանցել հավանաբար Թրակիայից։ Նրա տոնախմբությունը սկսվել է Աթենքից, որտեղից էլ սկիզբ են առել թատերական ներկայացումները։ Այսպես Աթենքում Դիոնիսոսի տոնախմբությունների ժամանակ ելույթ էին ունենում այծենի հագած երգիչների խմբերը։ Հաճախ պատկերվում էր խրախճասեր ու կենսուրախ շքախումբի ուղեկցությամբ, որի մեջ էին մտնում ծեր [[սիլեններ]]ը, երիտասարդ [[սատիրներ]]ը, ինչպես նաև Բաքոսի մոլեգին սպասուհիները՝ կին մենադները։ Դիոնիսոսին հատկապես հարգում էին գյուղական վայրերում։
 
 
==Պաշտամունքը==
Դիոնիսոսի տոնախմբությունները կարևոր են նրանով, որ [[Աթենք]]ում դրանցից են սկիզբ առել թատերական ներկայացումները: Աթենքում Դիոնիսոսի տոնախմբությունների՝ Մեծ դիոնիսականքի ժամանակելույթ էին ունենում այծենի հագած երգիչների խմբերը և կատարում հատուկ հիմներ-դիփերամբոսներ. սկսում էր մենակատարը, իսկ երգչախումբը պատասխանում էր նրան: Երգն ուղեկցվում էր պարով: Այդ դիփերամբոսներից հետագայում առաջ եկավ տրագեդիան՝ [[Ողբերգություն (ժանր)|ողբերգությունը]]: Տրագեդիա բառը կարելի է բացատրել իբրև «այծերի երգ»՝ «տրագոս» (այծ) և «օդե» (երգ) բառերից: Հաճախ պատկերվում էր խրախճասեր ու կենսուրախ շքախումբի ուղեկցությամբ, որի մեջ էին մտնում ծեր [[սիլեններ]]ը, երիտասարդ [[սատիրներ]]ը, ինչպես նաև Բաքոսի մոլեգին սպասուհիները՝ կին մենադները։
Դիոնիսոսին հատկապես հարգում էին գյուղական վայրերում։ Գյուղական տոնախմբություններում (գյուղական դիոնիսականք) Դիոնիսոսի պատվին կատարվում էին կատակի բնույթ կրող երգեր, որոնք նույնպես մենակատարն էր սկսում: Դրանք նույնպես ուղեկցվում էին պարով: Սրանից էլ առաջ է եկել կոմեդիան՝ [[կատակերգություն]]ը: Կոմեդիա բառը կարելի է բացատրել իբրև «գյուղական երգ»՝ «կոմե» (գյուղ) և «օդե» (երգ) բառերից:
 
==Դիցաբանական ավանդությունը==
===Դիոնիսոսի ծնունդը===
Դիոնիսոսը [[Օլիմպոս]]ի գերագույն աստված [[Զևս]]ի և Թեբեի արքայադուստր Սեմելեի որդին էր: Երբ Սեմելեն հղի էր, աստվածների հայրը նրան երդվում է կատարել նրա ցանկությունը՝ ինչ էլ դա լինի: Զևսի կինը՝ [[Հերա]]ն, խանդելով Սեմելեին, ցանկանում է կործանել նրան և ներշնչում է, որ ամպրոպների աստծուց խնդրի ներկայանալ իր ամբողջ վսեմությամբ: Սեմելեն այդպես էլ խնդրում է, և երդումից հրաժարվել չկարողանալով, Զևսը ներկայանում է Սեմելեին՝ իր փառքի ու վեհության ամբողջ փայլով. նրա ձեռքին փայլատակում էր վառվռուն կայծակը, որի հարվածներից սասանվում է Թեբեի արքայական պալատը և բռնկվում կրակով` իր հետ այրելով և Սեմելեին: Մահվան գալարումների մեջ նա ծնում է Զևսի որդուն՝ Դիոնիսոսին, որը խիստ թուլակազմ էր և վտիտ, իսկ կրակը բորբոքվում էր նրա շուրջ: Զևսի հրամանով հողի միջից բուսնում են դալար ու թանձրախիտ բաղեղներ և իրենց կանաչով կրակից զերծ պահում մանուկ Դիոնիսոսին:
Զևսը գրկելով տկար մանկանը՝ նրան կարում է իր ազդրի մեջ, որտեղ Դիոնիսոսը կազդուրվում է ու ամրանում, և ապա երկրորդ անգամ ծնվում իր հորից: Նրան դաստիարակության են հանձնում հավերժահարսերին, որոնց մոտ նա աճում է իբրև գինու գեղեցիկ ու մեծազոր աստված, որ մարդկանց ուժ ու հրճվանք է տալիս և արգասավորություն պարգևում:
 
===Դիոնիսոսն ու նրա շքախումբը===
[[Պատկեր:Bachus.jpg|thumb|mini|350px|ձախից|Դիոնիսոս-Բաքոսը՝ իր շքախմբով (նկարիչ՝ [[Կորնելիս դե Վոս]]):]]
Դիոնիսոսը հաճախ հանդես է գալիս մենադների ու սատիրների ցնծացող բազմությամբ շրջապատված՝ երկրե-երկիր շրջելիս: Նրան հին հույները պատկերացնում էին շքախմբի առջևից գնալիս՝ խաղողի ողկույզի պսակը գլխին, բաղեղազարդ թիրասոսը ձեռքին: Նրա շուրջը երգելով ու ճիչեր արձակելով , արագաթափ պար բռնած, պտույտ են գալիս երիտասարդ մենադները, ցատկոտում են պոչավոր ու այծոտն սատիրները՝ գինուց արբեցած: Շքախումբը եզրափակում է Դիոնիսոսի իմաստուն ուսուցիչ ծերունի Սիլենոսը, որը, սակայն, թունդ հարբած է: Նա հազիվ նստած է ավանակի վրա՝ հենվելով կողքին դրված գինու տիկին: Սիլենոսին զգուշությամբ պահում են նաև կողքից քայլող սատիրները, որ վայր չընկնի:
Այսպես, շվիների, սրինգների ու տիմպանների նվագակցությամբ ընթանում է Դիոնիսոսի շքախումբը բնակավայրից բնակավայր՝ մարդկանց սովորեցնելով խաղողագործություն և խաղողի հասուն ու ծանր ողկույզներից գինի պատրաստելու արվեստը:
 
 
==Աղբյուրներ==
Նիկոլայ Կուն, «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները», Երևան, 1979 թ.:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Դիցաբանություն անավարտ}}
{{Հին հունական դիցաբանություն}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դիոնիսոս» էջից