«Ինֆորմացիայի տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ինֆորմացիայի տեսություն''', ինֆորմատիկայի, ռադիոտեխնիկայի և Կիր...»:
 
Տող 5.
== Ներածություն ==
Ինֆորմացիայի տեսությունը կապված է 1984 թվականին [[Կլոդ Շենոն|Կլոդ Շենոնի]] կողմից «Կապի մաթեմատիկական տեսություն» աշխատության հրապարակման հետ։ Ըստ Շենոնի՝ ինֆորմացիայի տեսությունը կապի մաթեմատիկական տեսության բաժին է։ Ինֆորմացիայի տեսությունը սահմանում է ինֆորմացիայի փոխանցման համակարգերի հնարավորությունների հիմնական սահմանները, սահմանում է նրանց աշխատանքի և գործնական իրագործման ելակետային սկզբունքները։ Ինֆորմացիայի տեսության խնդիրների շղթան ներկայացվում է կառուցվածքային սխեմայի տեսքով, որը ինֆորմացիայի պահպանման և փոխանցման սովորական համակարգ է։
[[Պատկեր:Network system scheme armenian.jpg|մինի|795x795փքս|Կապի համակարգի նկարագրություն]]
 
Պատկերում՝ աղբյուր կարող է լինել [[Տիեզերք|տիեզերքի]] յուրաքանչյուր օբյեկտ, որը ծնում է [[Հաղորդագրություն|հաղորդագրություններ]], և որոնք պետք է տեղափոխվեն [[Տարածաժամանակ|տարածության և ժամանակի]] միջով։ Սկզբնապես ֆիզիկական բնությունից անկախ, փոխանցման ենթակա բոլոր հաղորդագրությունները սովորաբար փոխակերպվում են [[Էլեկտրական ազդանշան|էլեկտրական ազդանշանների]]։ Ինֆորմացիայի [[Կոդավորում|կոդավորիչը]] ինֆորմացիան ներկայացնում է ավելի սեղմ տեսքով։ Կապուղու կոդավորիչը ինֆորացիան մշակում է՝ հաղորդագրություները կապուղով փոխանցելու ժամանակ հնարավոր խանգարումներից և ինֆորմացիայի պապհպանման ժամանակ հնարավոր աղավաղումներից պաշտպանելու համար։ [[Մոդուլյատորներ|Մոդուլյատորը]] կապուղու կոդավորիչի ձևավորած հաղորդագրությունները փոխակերպում է կապուղու ֆիզիկական բնության կամ ինֆորմացիայի կուտակիչի միջավայրի հետ համաձայնեցված ազդանշանի։ Ինֆորմացիայի տարածման միջավայրը (կապուղի) ինֆորմացիայի փոխանցման գործընթացում մի փոքր աղմուկ է ներմուծում, որը աղավաղում է հաղորդագրությունը և դրանով իսկ դժվարացնում է նրա կարդալը։ Ստացող կողմում գտնվող սարքերը հակառակ գործողություններն են կատարում և ստացված ինֆորմացիան ներկայացնում են ընկալման համար հարմար տեսքով։ Հաղորդագության փոխանցման դժվարություն կախված չէ նրա պարունակությունից, այնպես որ անիմաստ հաղորդագրությունները նույնքան դժվար է փոխանցել, որքան՝ իմաստալից հաղորդագրությունները։