«ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 196.
Մրցաշրջանի ավարտից հետո ակումբի գլխավոր մարզիչ Պավել Սադիրինը հեռացավ իր զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա փոխարեն ակումբը գլխավորեց Գեննադի Կոստիլևը, ով նաև եղել էր [[Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական|Ռուսաստանի հավաքականի]] գլխավոր մարզիչը<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=85&page=1|title=«Кризис», стр. 1|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjkHCRe|archivedate=2012-01-22}}</ref>:
 
[[1992]] թվականի սեպտեմբերին ԲԿՄԱ-ն սկսեց հանդես գալ նաև [[ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա|Չեմպիոնների լգայում]]: Առաջին խաղը բանակայինները անցկացրին [[Իռլանդիա|իռլանդական]] «Վիկինգուրի» դեմ, առաջին խաղը ավարտվեց 1:0 հաշվով, իսկ արդեն երկրորդ՝ պատասխան խաղը վերջացավ ի օգուտհօգուտ մոսկովյանների 4:2 հաշվով<ref name="Кризис 2" />: Հաջորդ խաղում բանակայինները հանդիպեցին այդ ժամանակների չեմպիոնների լիգայի հաղթող՝ «[[Բարսելոնա ՖԱ|Բարսելոնային]]»: Առաջին խաղը տեղի ունեցավ [[1992]] թվականի [[հոկտեմբերի 21]]-ին, որտեղ ներկա էին 40 000 հանդիսական, իսկ խաղը ավարտվեց 1:1 հաշվով։ Բանակայինների մոտ առավել աչքի ընկնող էին Ալեքսանդր Գրիշինը, իսկ կատալոնացիների մոտ Չիկի Բեգիրիստայնը<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=85&page=4|title=«Кризис», стр. 4|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjlDePK|archivedate=2012-01-22}}</ref>: Երկրորդ խաղը անցկացվեց [[1992]] թվականի [[նոյեմբերի 4]]-ին, «[[Բարսելոնա ՖԱ|Բարսայի]]» աշխարհահռչակ [[Կամպ Նոու]] մարզադաշտում, որտեղ ներկայացել էին 80 000 երկրպագուներ։ Արդեն հանդիպման 12-րդ րոպեին դաշտի տերերը բացեցին խաղի հաշիվը, այդտեղ հատկապես նշանավորվեց Միգել Նադալը, իսկ 31-րդ րոպեին Բեգիրիստայնը կրկնապատկեց խաղի հաշիվը։ Առաջին խաղակեսի վերջին մի քանի րոպեներին Եվգենի Բուշմանովին հաողվեց գրավել կատալոնական դարպասապահ Անդոնիո Սուբիսարետայի պաշտպանած դարպասը, և այդպիսով կրճատում է խաղի հաշիվը։ Ընդմիջումից հետո, 57-րդ րոպեին, Դենիս Մաշկարինը հավասարեցրեց հաշիվը։ Իսկ 4 րոպե անց արդեն Դմիտրի Կարսակովը, Իլշատ Ֆայզուլինի փոխանցումից հետո, ձևակերպեծ հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:3<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=85&page=5|title=«Кризис», стр. 5|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjmDFtC|archivedate=2012-01-22}}</ref>: Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն անցավ խնբային փուլ։ Անտեսելով [[Բարսելոնա ՖԱ|Բարսելոնայի]] նկատմամբ տարած հաղթանակին, իր խմբում ԲԿՄԱ-ն զբաղեցրեց ամենավերջին տեղը և այդպիսով էլ ավարտեց իր ելույթները եվրոգավաթներում<ref name="Кризис 3">{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=85&page=11|title=«Кризис», стр. 11|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sjnHs3U|archivedate=2012-01-22}}</ref>:
 
[[1993]] թվականի մրցաշրջանից առաջ թիմի կազմը ենթարկվեց մի շարք փոփոխությունների։ «Կուբանից» այստեղ տեղափոխվեց դարպասապահ Եվգենի Պլոտնիկովը, «Դնեպրից»` պաշտպան, մինսկյան «Դինամոյից»` կիսապաշտպան Յուրի Անտանովիչը, և նույն հաջողությամբ թիմը համալրվեց ուրիշ ֆուտբոլիստներով: Մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեացան պաշտպաններ Սերգեյ Վիկտորովիչը և Օլեգ Մալյուկովը, ովքեր համապատասխանաբար էլ տեղափոխվեցին իսրայելական «Բեյտեր» և «Խապոել» ակումբներ (Իրոնի Ռիշոն), Սերգեյ Կրուտովը նույնպես հեռացավ թիմից, նա էլ իր հերթին տեղափոխվեց մոսկովյան «Դինամո», իսկ Վալերի Բրոշինը պայմանագիր ստորագրեց «Խապոել» (Կֆար Սաբա) ակումբի հետ<ref name="Кризис 3" />: Առաջնությունում ԲԿՄԱ-ն հանդես եկավ ոչ այդքան վստահ, հաղթանակներին հաջորդեցին պարտությունները, արդյունքում նրանք մրցաշարային աղյուսակում, վաստակելով 30 միավոր, զբաղեցրին 18 հնարավորից ընդամենը 9-րդ հորիզոնականը։ Իսկ ինչ վերաբերվում է երկրի գավաթին, այնտեղ գործերը ավելի լավ դասավորվեցին, բանակայիններին հաջողվեց հայտնվել եզրափակիչում, որտեղ նրանք հանդիպեցին մոսկովյան «Տորպեդոյի» դիմադրությանը։ Երկու օր առաջ մինչ «Տորպեդոյի» դեմ խաղը, թիմի մարզիչ, Գեննադի Կոստիլյևը, պաշտոնաթող արվեց, արդյունքում գավաթի եզրափակիչ խաղում ԲԿՄԱ-ն խաղադաշտ դուրս եկավ առանց իրենց գլխավոր մարզչի։ Խաղում, հիմնական և ավելացրած ժամանակահատվածի, վերջնական արդյունք գրացվեց 1:1 հաշիվը, իսկ տասնմեկ մետրանոց հարվածաշարը ավելի հաջող իրացրին «Տորպեդոյի» ֆուտբոլիստները, 5:3: Կոստիլյևի փոխարեն, գլխավոր մարզիչ պաշտոնում, նշանակվեց Բորիս Կոպեյկին<ref>Журнал «Великие клубы». «ЦСКА ч. 2» № 4 (16) 2007 г., стр. 11</ref>: