«Պաշտպանական մեխանիզմներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ որոշակի ուղղումներ
Տող 6.
Պաշտպանական մեխանիզմները հասկանալու համար՝ նախ և առաջ պետք է իմանանք Ֆրոյդի ներկացրած կառուցվածքային մոդելը: Այս կառուցվածքային մոդելը ընկած է Զիգմունդ Ֆրոյդի տեսության հիմքում: Վերջինիս համաձայն Այն-ից եկող ազդակները հիմնվում են հաճույքի սկզբունքի վրա (ցանկություններ, երազանքներ, պահանջմունքներ): Ըստ Ֆրոյդի Իդ-ը ներառում է մարդու բնազդային դրսևորումները, ինչպես օրինակ [[Թանատոս]]ը կամ մահվան բնազդը և [[Երոս]]ը կամ սեռական բնազդը:
Ֆրոյդը անձի մեջ առանձնացնում էր 3 հիմանական կառույց՝
 
*'''Այն''', լիբիդոյի անգիտակցական պահեստը: Այնանձի եսասեր, երեխայական, դեպի հաճույքը կողմնորոշված կառույցն է:
*'''Գեր Ես''', անձի հոգեկանի այս կառույցը ներառում է սոցիալական և ծնողական ներքնայնացված ստանդարտները, օրինակ ՝ «սխալ» կամ «ճիշտ», «լավ» կամ «վատ» վարք: Հետևաբար սա ներառում է բարոյական նորմեր, կանոններ, արժեքներ:
Տող 13 ⟶ 14՝
== Հասկացության պատմություն ==
Տերմինը 1894 թվականին ներմուծել է [[Զիգմունդ Ֆրոյդ]]ը «Պաշտպանական նյարդապսիխոզներ» գրքում և հետագայում այն օգտագործվել է իր մյուս աշխատանքներում՝ Ես-ի և իր հիվանդագին մտքերի և աֆֆեկտների միջև պայքարը նկարագրելու համար: Ի սկզբանե Զիգմունդ Ֆրոյդը դրա տակ նկատի ուներ արտամղումը: Հետագայում մնացած մեխանիզմները մշակվեցին այլ հոգեվերլուծողների կողմից՝ առաջին հերթին [[Աննա Ֆրոյդ]]ի: Այսօր այս հասկացությունը կիրառվում է համարյա բոլոր հոգեթերապևտների պրակտիկայում, անկախ այն հոգեբանական ուղղվածության, որին նրանք հետևում են:
 
== Հասկացության բովանդակություն ==
Հոգեբանական պաշտպանության նպատակը և ֆունկցիոնալ իմաստը կայանում է ներանձնային կոնֆլիկտի նվազեցման մեջ, որը պայմանավորված է սոցիալական փոխազդեցության ընթացքում առաջացած անգիտակցականի բնազդային ազդակների և արտաքին աշխարհի կողմից ներկայացվող պայմանների միջև հակասություններով: Թուլացնելով այդ կոնֆլիկտը` պաշտպանությունը կարգավորում է մարդուն, բարձրացնում նրա հարմարվողական ընդունակությունները, հոգեկանի հավասարակշռությունը:
 
== Բնութագիր ==
Հոգեվերլուծաբաններ Կեվին Հոլը և Հարդներ Լինդսին առանձնացրել են պաշտպանական մեխանիզմների 2 հիմնական բնութագրումներ՝
 
* իրականության աղավաղում և արտամղում,
* գործողությունները անգիտակցական մակարդակումմակարդակում։
 
Առավել հաճածխ մարդիկ օգտագործում են այս մեխանիզմները միասին: Բայց մարդիկ կարող են որոշները «նախընտրել» մյուսներից ավելի շատ, այնպես կարծես դա տեղի է ունենում սովորության համաձայն:
 
Տող 44 ⟶ 49՝
 
* ''Մակարդակ I''- [[Պաթոլոգիա|պաթոլոգիկ]] պաշտպանություն (պսիխոտիկ Ժխտում, զառանցանքային Պրոյեկցիա)Առաջին մակարդակում մեխանիզմները գրեթե միշտ պաթոլոգիկ են: Օրինակ դրանցից զառանցանքային ժխտումը այն վիճակն է, երբ մարդը զառանցանքներ ունի իրականության հետ կապված: Ժխտման դեպքում մարդը չի ընդունում իրականությունը, քանի որ այն չափազանց սպառնալի է: Մարդը ժխտում է գիտակցել, ընկալել կյանքի տհաճ ասպկետները:
 
* ''Մակարդակ II''- անկատար պաշտպանություն (երևակայություն, Պրոյեկցիա, պասիվ ագրեսիա): Այս մեխանիմզները կոչվում է չհասունացած, քանի որ նրանց հետ գործ ունենալը դժվար է: Սրանք չափից դուրս շատ կիրառումը բերում է մարդու արդյունավետ հարմարման լուրջ խնդիրների: Սրանք շատ հաճախ հանդիպում են անձնային խանգարումների, դեպրեսիայի դեպքում: Երևակայության դեպքում, մարդը կոնֆլիկտը լուծելու համար դիմում է երևակայության: Պրոյեկցիան այս մակարդակում պարանոյայի պարզագույն ձևերից է:
 
* ''Մակարդակ III''- նևրոտիկ պաշտպանություն (Ռեսպրեսիա, դիսոցացիա): Օրինակ Իզոլացիայի դեպքում նկատվում է օտարացում զգացմունքներից, դեպքերից: Օրինակ՝ մարդը մանրամասնորեն նկարագրում է մարդասպանության դեպքում, առանց հուզական ռեակցիա ցուցադրելու:
 
* ''Մակարդակ VI''- հասուն պաշտպանություն ( հումոր, սուբլիմացիա, ալտրուիզմ): Ավելի կոնստրուկտիվ պաշտպանության ձև է: Ալտրուիզմի դեպքում, օրինակ, մարդը ծառայություններ է մատուցում այլոց՝ դրա հետ մեկտեղ հաճույք և բավարարվածություն ստանալով: