«Ռուսա Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 4934679 խմբագրումը, որի հեղինակն է՝ 5.77.221.215 (քննարկում) մասնակիցը
Տող 14.
 
Թեյշեբաինի քաղաքի գոյությունը սակայն երկար չի տևում։ Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի վերջնական կործանումից հետո (մ.թ.ա. 605 թ.) Վանի թագավորությունը ենթարկվում է կործանիչ արշվանքների միդիացիների և բաբելոնացիների կողմից։ Մինչև XXդ. 1-ին կեսը գրեթե ոչինչ հայտնի չէր Թեյշեբաինիի մասին։ Միայն Էջմիածնի կաթողիկոսարանի արխիվում էր պահպանվել “Կավակերտ” անվամբ մի փոքրիկ ժամատուն այդ վայրում, որը սակայն հետագայում ավերվել էր։ Հրազդանի կիրճի երկրաբանական կառուցվածքների ուսումնասիրությունների ժամանակ 1936 թ. ռուս երկրաբան Ա. Դեմյոխինը գտնում է հղկված բազալտի կտոր, որի վրա եղել է սեպագիր արձանագրության մի հատված։ Այդ պատառիկի ուսումնասիրությունից պարզվեց, որ արձանագրությունը վերաբերում է մ.թ.ա. VII դարին և հիշատակում է Վանի թագավոր՝ Արգիշտիի որդի Ռուսայի անունը։ Կարմիր բլուրի կանոնավոր պեղումները սկսվեցին 1939 թ.՝ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի (ՀԳԱ) և Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Պետական Էրմիտաժի հնագիտական արշավախմբերի կողմից։
 
===== Ծանոթագրություններ =====
Ներկայումս ենթադրություններ կան այն մասին, որ Ռուսա Բ կամ ՈՒռշա Բ ուրարտական թագավորն իր գահակալման ժամանակաշրջանով և գործունեությամբ՝ հավանաբար, ընդհանուր պատմական զուգահեռներ ունի Մ. Խորենացու <<Հայոց պատմությունում>> հիշատակված Անուշավան Սոսանվեր Հայոց արքայի ավանդազրույցների հետ. ըստ որի, նախքան Սկայորդի իշխանը և Հայոց թագավոր կարգված Պարույրը՝  հանդիսացել է Հայոց աշխարհում հիշատակության արժանի ՈՒրարտական կամ Հալդյան (Հայկյան կամ Հայկազյան) վերջին գահակալներից:
{{Հայոց արքաներ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռուսա_Բ» էջից