«Ազենկուրի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ փոխարինվեց: չեր → չէր
Տող 29.
=== Ֆրանսիա ===
Կռվի դաշտում Ֆրանսիացիները մի քանի անգամ գերազանցում էին իրենց թշնամիներին, սակայն անհնար է ճշգրիտ որոշել ճակատամարտի մասնակից ֆրանսիական զորքերի թիվը։ Ժամանակակիցների գնահատականները տարբեր են՝ ժամանակագիրները տարբեր թվեր են նշում 10000-ից 150000 զինվոր կամ ավելի շատ։ Վերջին թվերը չափազանցված են դա պայմանավորված է նրանով, որ պատմաբանները ցանկանում էին տպավորություն թողնել հետևորդների վրա և որպեսզի ընդգծեն իրադարձության կարևորությունը, քան վերականգնել պատմական իրականությունը, բացի այդ ֆրանսիական զորքերը անգլիացիներին գերազանցում էին ամենքիչը հինգ անգամ։
Ֆրանսիական զորքերի 60 տոկոսը կազմում է ծանրազեն [[հեծելազոր]]ը, բաղկացած ասպետներից, ինչպես նաև բաղկացած էսկուայրներից, [[սերժանտ]]ներից և հասարակ ծագում ունեցող զինվորներից կամ աշխարհազորայիններից, ովքեր ոչ մի լուրջ դեր չունեին ֆրանսիական բանակում։ Անհրաժեշտության դեպքում ասպետները կռվում էին նաև՝ որպես հետևակ, սակայն կարգապահության և ազնվական գրաված դիրքը թույլ չերչէր տալիս հրամանատարներին ճկուն ռազմական գործողություններ իրականացնել։ Մնացած զորքը կազմում էին ֆրանսիական այլ քաղաքների [[պահակազոր]]երի հավաքված զինվորներից, կային նաև վարձկաններ Հյուսիսային [[Իտալիա]]յի քաղաքներից, ինչպես նաև ռեկրուտների։ Ծանրազեն հեծելազորի կողքին կար նաև թեթևազեն հեծելազորի ստորաբաժանումը։
Ֆրանսիացիները հենվում էին նաև մեծաքանակ հետևազորի վրա, ովքեր հիմնականում կազմված էին ցածր խավերից հավաքված՝ [[Պիկարդիա]]յից, [[Արտուա]]յից, Նորմանդիայից, և [[Շամպանի]]ից։ Այս զինվորները, չնայած իրենց թվական գերազանցությանը (որոշ տեղեկությունների համաձայն նրանց թիվը կազմում էր 20000) ոչ մի լուրջ օգուտ տալ չէին կարող, քանի որ չունեին մանևրելու տեխնիկա և չէին կարողանում իրականացնել դժվար գործողություններ ծանրաքաշության պատճառով։ Սրանք պաշտպանված էին կաշվե վերարկուներով և ծանր զրահագլխարկներով։ Երեկվա գյուղացիները զինված էին իրենց հատուկ զենքերով, ինչպես նաև հասարակ սրերով և դանակներով, որոնք կարող էին օգտագործել հիմնականում ձեռնամարտի ժամանակ, այս պատճառներով էլ նրանք ուղղակի ի վիճակի չէին պայքարել [[ծանրազեն հեծելազոր]]ի դեմ։ Մարտի ժամանակ սրանց հիմանականում ֆրանսիացիները օգտագործում էին, այսպես կոչված, առաջին հարվածի համար, միևնույն ժամանակ սրանց կողքին տեղակայված էին պրոֆեսիոնալ զինվորները և քաղաքային կայազորների զինվորները, ովքեր լավ զինված էին։ Ֆրանսիական բանակի կազմում կային նաև նետաձիգներ, սակայն ֆրանսիացիները հիմնական շեշտը դրել էին [[արբալետ]]ների վրա։ Հետևակի կազմում ներկա էին նաև արբալետավորները, ովքեր տեղակայված էին վարձկանների կողքին։ Այս ամենի կողքին նրանք օգագործում էին [[թնդանոթ]]ներ, սակայն անգամ սրանց ներկայությունը ոչ մի օգուտ չտվեց։