«Օրբելի եղբայրներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ծնողները: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ ուղղագրական
Տող 23.
Հ. Օրբելու ուսումնասիրությունները վերաբերում են հայագիտությանը («Հայագիտական հետազոտություններ», պր. 1, 1974 թ.), հնագիտությանը (կազմել է [[Անի]]ի հնադարանում պահվող և այժմ մեծամասամբ կորսված հնագիտական գտածոների գիտական նկարագրությունը և այլն)։ Նա հանդիսանում է ժամանակակից հայ վիմագրության հիմնադիրը։ Դեռևս 1914-1917 թթ.-ին, հիմնականում «Խրիստյանսկի Վոստոկ» («Христянский Восток») հանդեսում տպագրել է [[Անի]]ի արձանագրությունների իր ուսումնասիրությունները (հետմահու լույս են տեսել «Դիվան հայ վիմագրության», պր. 1, 1966 թ.)։ Հ. Օրբելին պատվիրել է հատուկ տառատեսակ, որը հնարավորություն է տվել վերարտադրել արձանագրությունները՝ պահպանելով դրանց ձևը։ Նա զբաղվել է նաև բանահավաքությամբ, բարբառագիտությամբ, կազմել է հայկական և քրդական բարբառների բառարաններ։ Նա խմբագրել է ''«[[Սասունցի Դավիթ]]»'' դյուցազնավեպի համահավաք բնագիրը և ռուսերեն թարգմանությունը, հրատարակել է դրան նվիրված հատուկ ուսումնասիրություն («Հայկական հերոսական էպոսը», 1956 թ., ռուսերեն և հայերեն)։ Հ. Օրբելին ուսումնասիրել և ռուսերեն է թարգմանել հայկական միջնադարյան առակները («Միջնադարյան Հայաստանի առակներ»-ը, 1956 թ., ռուս.)։ Նա ռուսերեն է թարգմանել նաև հայ պատմիչների՝ [[Եղիշե]]ի, [[Ղազար Փարպեցու]], [[Թովմա Արծրունու]] երկերը, ([[Եղիշե]], «Վարդանի և հայոց պատերազմի մասին», 1971 թ., ռուս.), մեծ մասը՝ անտիպ։ Ճարտարապետության բնագավառում արժեքավոր է [[Աղթամար]]ի տաճարի նրա ուսումնասիրությունը։ Հ. Օրբելին կազմել է [[Անի]]ի և շրջակայքի ճարտարապետական և հնագիտական հուշարձանների հավաստի ուղեցույց, զբաղվել է հին և միջնադարյան իրանական արվեստի պատմությամբ, [[Կ. Վ. Տրևեր]]ի հետ ուսումնասիրել է [[Էրմիտաժ]]ում պահվող Սասանյան ժամանակաշրջանի մետաղե անոթները («Սասանյան մետաղը։ Գեղարվեստական առարկաներ ոսկուց, արծաթից և բրոնզից», 1935 թ., ռուս.)։ Հ. Օրբելին 1944 թ.-ին ընտրվել է [[Լոնդոն]]ի հնագիտական ընկերության պատվավոր անդամ, 1935 թ.-ին՝ [[Թեհրան]]ի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, 1945 թ.-ին՝ [[Իրան]]ի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Նա պարգևատրվել է [[Լենին]]ի 2 և Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։ Հ. Օրբելին մահացել է 1961 թ.-ի փետրվարի 02-ին [[Լենինգրադ]]ում և թաղված է [[Լենինգրադ]]ի [[Բոգոսլովսկոյե]] գերեզմանատանը։
==Օրբելի եղբայրների տուն-թանգարան==
Թանգարանը ստեղծվել է Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1972 թ.-ի հուլիսի 21-ի թիվ 43 որոշմամբ, [[Ծաղկաձոր]]ում, Օրբելիների ամառանոցում։ Այն գործում է 1982 թ.-ի հուլիսի 6-ից։ Այդ օրը նշվում էր ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակը։ Թանգարանը բաղկացած է մեկ հարկաբաժնից, որի առանձին սրահներում պահվում են [[Ռուբեն Օրբելի]]ի, [[Լևոն Օրբելի]]ի, [[Հովսեփ Օրբելի]]ի, կյանքին ու գիտական գործունեության տաբերտարբեր փուլերին վերաբերող շուրջ 1500 ցուցանմուշ՝ անձնական իրեր, վավերագրեր, գրառումներ, ձեռագրեր, գրքեր, տարբեր լեզուներով հրատարակություններ։ Թանգարանում զբաղվում են գիտական ուսումնասիրություններով, կազմակերպվում զեկուցումներ, կինոդիտումներ։ Թանգարանը զարդարում է վերջինիս հարակից տարածքում կագնեցված Օրբելի եղբայրների հուշաքանդակը (հեղինակ՝ Հայաստանի վաստակավոր քանդակագործ Ա. Հովսեփյան)։
 
==Հիշատակում==