«Որդունիներ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ հայերեն անվանում |
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
||
Տող 1.
'''Որդունիներ''', նախարարական տոհմ Հին Հայաստանում։ Ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] բերած ավանդության, սերել են Հայկ նահապետի Մանավազ որդուց։ [[Փավստոս Բյուզանդ]]ը Որդունիներին համարել է մեծ նախարարներ, գավառների ու աշխարհների տերեր։ Նրանց տոհմական կալվածը եղել է [[Այրարատ]] նահանգի Բասեն գավառը, իշխանանիստ կենտրոնը՝ [[Բասեն]]ի [[Որդորու]] գյուղը։ Հայոց [[Վաղարշակ]] թագավորը գահակալության սկզբում վերահաստատել է Որդունիների ժառանգական իրավունքը հիշյալ կալվածի վրա և տոհմը կոչել նահապետություն։ Որդունիները Հայոց զորաբանակին տրամադրել են 700 զորական։ [[Խոսրով Գ]] Կոտակի թագավորության ժամանակ արյունահեղ կռիվներ են սկսվել Որդունիների, [[Բզնունիներ]]ի և [[Մանավազյաններ]]ի միջև, որոնք չեն դադարել անգամ թագավորի միջամտությամբ։ Թագավորը Հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանին հրամայել է ոչնչացնել նրանց, որի հետևանքով այդ տոհմերը դադարել են գոյություն ունենալուց։ Որդունիների տիրույթները դարձել են Բասենի եպիսկոպոսի սեփականություն։
{{Անավարտ}}▼
[[Կատեգորիա:Որդունիներ]]
▲{{Անավարտ}}
|