«Նիզակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
[[Պատկեր:Pilum heavy - cropped.jpg|մինի|150px|Նիզակ]]
'''Նիզակ''' (նաև '''գեղարդ, տեգ'''), մոտիկից և հեռվից նետմամբ խոցող հնագույն [[զենք]]։ Գործածվել է [[որս]]ի ժամանակ և մարտերում։ Երևան է եկել [[պալեոլիթ]]ի դարաշրջանում։
Նախնական նիզակը եղել է սրածայր փայտե ձող։ Հետագայում 1.5 մետրից մինչև 5 մետր երկարությամբ ձողի ծայրին ամրացրել են սուր շեղբեր։ Նիզակը առանձնապես տարածվել է [[երկաթի դար]]ում։
Լայնորեն օգտագործվել է [[Հին Արևելք]]ի երկրների ու անտիկ աշխարհի զարաբանակներում։ [[Եվրոպա]]յում նիզակով զինվել են գլխավորապես ասպետական զորքերը։ Հաճախ օգտագործվել են սուր ծայրի կողքերից զույգ կեռեր կամ մի կողմից սակր ունեցող նիզակներ։ Նիզակի գործածությունը որոշ երկրներում հարատևել է մինչև [[20-րդ դար]]ի սկիզբը։ [[Աֆրիկա]]յի ու [[Հարավային Ամերիկա]]յի որոշ բնիկների մոտ նիզակը առայսօր օգտագործվում է որպես որսի զենք։
Հնում նիզակը դիտվել է իշխանության խորհրդանիշ։ [[Լանգոբարդներ]]ը հանդիսավորությամբ նիզակ են հանձնել նորընծա թագավորին, հռոմեացիները՝ բարձր դաս փոխադրվող քաղաքացուն։ Պատերազմում պարտված հակառակորդին ու գերիներին նիզակներից պատրաստած յուրահատուկ «լծի» տակով անցկացնելու հին սովորույթը համարվել է անարգանքի ու ստորացման նշան։
 
{{ՀՍՀ}}
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Զենք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Նետողական զենք]]
 
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նիզակ» էջից