«Սկյութներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 82.199.212.165 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Կարեն Թոխաթյան մասնակ...
Հետ է շրջվում 4877244 խմբագրումը, որի հեղինակն է՝ Arsog1985 (քննարկում) մասնակիցը
Տող 6.
 
Շրջակա ստրկատիրական քաղաքների ու երկրների հետ քաղաքական և առևտրական կապերը, հաճախակի ձեռնարկվող կողոպտչական արշավանքներն ու հարկագանձումները խթանել են դասակարգերի առաջացման ընթացքը սկյութական հասարակության մեջ։ Սկյութական ցեղերի միությունն աստիճանաբար ձեռք է բերել ստրկատիրական պետության բնորոշ գծեր՝ թագավորի գլխավորությամբ, որի իշխանությունը եղել է ժառանգական և Աստվածացվել է։ Տեղի է ունեցել ռազմական, ավագանու, զինվորական և քրմական դասերի բաժանում։ Կառավարման ոլորտում զգալի դեր են ունեցել ցեղային միության ավագանու խորհուրդը և [[աշխարհաժողով]]ը։
 
=== Սկյութների ծագումը ===
Առայժմս գոյություն չունի Սկյութական ցեղերի ծագման վերջնական համոզիչ ընդունված վարկած և ըստ ավանդության առաջ են քաշվում հետևյալ երեք միմյանց հակասող հիպոթեզները՝
* Սկյութները ձևավորվել և առաջացել են արևելքում /Միջինասիա/, որտեղից էլ ներթափանցել են Եվրոպա.
* Սկյութներն ի սկզբանե առաջացել և բնակվել են հյուսիսային մերձսևծովյա տարածքներում /Հարավ-Ռուսական երկրամասեր/.
* Սկյութները ձևավորվել և առաջացել են հարավ-արևելյան մերձսևծովյա տարածքներում /Արևելյան-Փոքրասիա/ և արևելյան Անդրկովկասով ներթափանցել Հյուսիսային Կովկաս ու սփռվել Եվրասիայի տարածքներով. 
Ըստ հին պատմիչների գրի առած վկայությունների՝
* Հերոդոտոսի (մ.թ.ա. 484-425) ներկայացրած երորդ լեգենդի համաձայն - <<Սկյութները լինելով պատերազմի մեջ իրենց հարևան Մազքութների հետ, անցան Արաքս գետը և հեռացան Կիմերների երկիրը>>:
* Դիոդոր Սիցիլիացու (մոտավորապես մ.թ.ա. 90 - 30 թթ.) վկայության - <<Սկզբում նրանք (նախասկյութական ցեղերը՝ հավանաբար ՈՒրարտական և Ասորեստանյան արձանագրություններում հիշատակվող Սպարդաներ կամ Սապիդներ կոչվող ցեղերի մասին է խոսքը) ոչ մեծ քանակությամբ ապրում  էին Արաքս գետի շրջակայքում (հավանաբար արևելյան Անդրկովկասում գտնվող պատմական Ասքանազյան երկրի մասին է խոսքը) և առհամարված էին իրենց անփառունակության պատճառով: Սակայն դեռ հնուց իր պատերազմող և մարտավարական ընդունակություններով աչքի ընկնող առաջնորդի ղեկավարությամբ, նրանք ձեռք բերեցին երկիր՝ մինչև Կովկասի լեռներն ընկած տարածքներում (հավանաբար Հյուսիսային Կավկասի մասին է խոսքը), իսկ ցածրադիր երկրամասերում Օվկիանիաի (հավանաբար Սև ծովի մասին է խոսքը) և Մեոթական լճի ծովեզերքում (հավանաբար Կասպից կամ Ազովի ծովերի մասին է խոսքը) և այլ տարածքներ մինջև Թանաիս գետը (հավանաբար Վոլգա կամ Դոն գետերի մասին է խոսքը)>>:
* Ստրաբոնը (մ.թ.ա. 64) նույնպես տեղադրում է նրանց Հյուսիսային Կովկասում - <<Գիրկոնյան և Պոնտական ծովերի միջև>>:
* Պլինիոս Ավագը (մ.թ 45-79) գրում է - <<Թանաիս գետի շրջակայքում, որը լցվում է ծովը երկու գետաբերաններով, ապրում են Սկյութական ցեղերը, որոնք ըստ ավանդության հանդիսանում են Մարաստանի մոտակայքից գաղթած հետնորդներ>>:
 
== Սկյութների ==