«Համաշխարհային պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
*[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]] (1939–1945): Սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին՝ նացիստական Գերմանիայի ([[Երրորդ Ռայխ]]) և, փաստացի, սեպտեմբերի 17-ին պատերազմին միացած նրա դաշնակից ԽՍՀՄ-ի կողմից և ավարտվել է 1945 թվականի սեպտեմբերի 2-ին՝ նացիստական դաշնախմբի անդամ Ճապոնիայի, իսկ դրանից առաջ՝ մայիսի 8-ին՝ նացիստական Գերմանիայի պարտությամբ և հականացիստական դաշնախմբի հաղթանակով, որի մեջ 1941 թվականին մտել էր նաև Գերմանիայի նախկին դաշնակից ԽՍՀՄ-ը:
 
Երբեմն համաշխարհային պատերազմների շարքն են դասում XVII–XIX դարերի որոշ լայնամասշտանլայնամասշտաբ ռազմական հակամարտություններ, ինչպես օրինակ՝ [[Երեսնամյա պատերազմ|Երեսնամյա պատերազմը]], [[Իսպանական ժառանգության պատերազմ|Իսպանական ժառանգության պատերազմը]], [[Յոթնամյա պատերազմ|Յոթնամյա պատերազմը]], ապա՝ [[Նապոլեոնյան պատերազմներ|Նապոլեոնյան պատերազմները]]: Ընդ որում, [[Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության]] վարչապետ Ուինսթոն Չերչիլը [[Յոթնամյա պատերազմ|Յոթնամյա պատերազմը]] (1756-1763) անվանել է առաջին համաշխարհային պատերազմ:<ref>H.V. Bowen. 1998. War and British Society 1688-1815. (Cambridge, United Kingdom: Cambridge University Press), 7. ISBN 0521576458:</ref> Ուշագրավ է, որ այդ բոլոր պատերազմները, ինչպես I և II Աշխարհամարտերը, ունեն «եվրոպական ծագում», [[Ռազմական գործողությունները|ռազմական գործողությունները]] մղվել են [[Եվրոպա|Եվրոպայի]] տարածքում, ինչպես նաև համապատասխան եվրոպական պետությունների [[Ասիա|ասիական]] և [[Ամերիկա|ամերիկյան]] գաղութներում:
 
Համաշխարհային պատերազմ տերմինը երբեմն վերագրում են [[Սառը պատերազմ]]ին, այն հաճախ անվանելով [[Երրորդ համաշխարհային պատերազմ]]։ Դա բացատրվում է նրանով, որ [[ԱՄՆ]] և [[ԽՍՀՄ]] գլխավորած դաշնախմբերի միջև ընթացող «Սառը պատերազմը» սպառնում էր վերածվել «Տաք պատերազմի» նույն այդ դաշնախմբերի միջև: